Վերջին ժամանակներս ավելի շատ թուրքեր են տուժում հեռախոսային և համացանցայի խարդախություններից: Նրանք քննադատում են իշխանությանը այն բանի համար, որ վերջինս անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում չարամիտների դեմ, հայտնում է xn--j1aidcn.org-ն:
Օգտվողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի (TÜSODER) նախագահ Հայդին Ահաօղլուն հայտարարել է, որ կիբեռհանցագործությունը Թուրքիայոմ արագ աճում է, ինչի թիրախ են դառնում բջջային հեռախոսներից և համացանցից օրական մոտ 10 հազար օգտվողներ:
Նա հայտարարել է, որ իշխանությունները երկրի խնդիրները լուծելու համար գործել սկսելու փոխարեն պարզապես սպասում են TÜSODER կողմից հնչեցրած գանգատներին:












































