Համահայկական խաղերի հանդբոլի տղամարդկանց չեմպիոնները ֆրանսիական Մարսել քաղաքի ներկայացուցիչներն են:
Եզրափակիչ խաղում մրցում էին Վանաձորի և Մարսելի թիմերը: Հանդբոլի եզրափակիչը Համահայկական խաղերի ամենադիտարժան խաղերից մեկն էր:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 30։30, և թիմերը ստիպված եղան երկու անգամ 10-ական րոպե ավելացված ժամանակում որոշել հաղթողին: Ի վերջո 38։37 հաշվով հաղթեց Մարսելը:
Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Վանաձորի թիմի ավագ Հայկ Կարապետյանը, լավագույն դարպասապահ` Մարսելի թիմից Գայլ Ուիլյամը:
Ֆոտոռեպորտաժը՝ Հակոբ Բերբերյանի



























































