Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի իշխանությունները հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ շվեյցարական Nestle կորպորացիայի ստորաբաժանման, որը Maggi ապրանքանիշի ներքո վաճառել է 6.4 միլիարդ ռուփի (մոտ 99 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ լապշա։ Այդ մակարոնեղենը կապար պարունակելու պատճառով ճանաչվել էր առողջության համար վտանգավոր։
Nestle India-ի դեմ հայցը ներկայացրել է Հնդկաստանի սպառողների հարցերով նախարարությունը, որն ընկերությանը մեղադրել է սննդի անվտանգության կանոնները չպահպանելու համար։ Վտանգավոր արտադրանքը հայտնաբերվել էր Հնդկաստանի հինգ նահանգներում։








































