Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային դատարանում մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական ճառը: Մեղադրողը հայտնեց, որ Պերմյակովի արարքը սեպ է խրել հայ-ռուսական դարավոր եղբայրական հարաբերությունների մեջ, խաթարել ռուսական ռազմական ուժերի նկատմամբ հավատը:
Նա միջնորդեց Պերմյակովին մեղավոր ճանաչել դասալքության և զորամասից զենքը հանելու համար և նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման:
Պերմյակովը հրաժարվեց հանդես գալ պաշտպանական ճառով:
Պերմյակովը նշեց, որ պատրաստ է կրել ցանկացած պատիժ, և որ զղջում է: Նրա պաշտպան Դանիելյանը հայտնեց, որ հուսով է՝ դատարանը անկողմնակալ որոշում կկայացնի և հաշվի կառնի, որ սա սպանության մեղադրանքը չէ:








































