Friday, 26 06 2026
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը

Եվրամիությունը Մաքսային միության հարցով կրկին զգուշացնում է Հայաստանին

Պաշտոնական Բրյուսելը կրկին զգուշացնում է Հայաաստանին, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտու մասին պայմանագրի հետ. դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում փաստել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը:

«Եվրամիությունը չի կարող Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Անհրաժեշտ է ընտրություն կատարել, և դա պետք է անի ոչ միայն Հայաստանը։ Այս երկուսի միջև ընտրություն պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլև` Արևելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք ևս ուզում են միանալ Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտուն», – ասել է Եվրախորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ այս համաձայնագրի ստորագրման դեպքում Բրյուսելը խոստանում է հայաստանցի գործարարների ու Հայաստանում արտադրված ապրանքների առջև բացել իր հսկայական՝ շուրջ կես միլիոն սպառողներ ունեցող շուկան: Սա, ըստ փորձագետների, էական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության ու ներդրումների աճի վրա, սակայն դրան հասնելու համար Հայաստանի իշխանությունները դեռևս պետք է կատարեն Բրյուսելի պահանջները՝ բարեփոխեն սեփական օրենսդրությունը, ազատեն շուկան մենաշնորհներից, հավասար պայմաններ ապահովեն բոլոր գործարարների համար և երաշխավորեն ապրանքների որակը: Ընդ որում, տնտեսագետները փաստում են, որ այս պահանջները բխում են ոչ միայն այս տարածաշրջանում վստահելի գործընկեր փնտրող Եվրամիության, այլև գործազրկության ու աղքատության բարձր մակարդակ ունեցող Հայաստանի շահերից:

Մյուս կողմից, արդեն երկրորդ տարին է՝ Կրեմլ վերադարձած Վլադիմիր Պուտինը փորձում է առաջ տանել այս համաձայնագրի «հակակշիռը»՝ ԱՊՀ-ի տարածքում ստեղծված Մաքսային միությունը։ Այս դաշինքին միանալու համար պայմաններ չեն առաջադրվում, բարեփոխումներ չեն պահանջվում, մյուս կողմից, սակայն, ըստ վերլուծաբանների, առայժմ անորոշ են նաև հնարավոր օգուտներն ու առավելությունները։

«Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը, այդուամենայնիվ, որոշի անդամակցել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը», – հետաքրքրվել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարից։ Ի պատասխան, վերջինս նշել է. – «Այդ դեպքում Եվրամիության հարաբերությունները այդ երկրների հետ կլինեն այնպիսին, ինչպիսին որ Ռուսաստանի հետ են»:

Նշենք, որ չնայած Եվրամիությունը Ռուսաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, Ռուսաստանը՝ Եվրամիության էներգետիկ կարևոր մատակարարներից մեկը, այդուամենայնիվ, եվրոպական ընտանիքի մի շարք անդամների հետ Կրեմլի հարաբերությունները խիստ լարված են, և չնայած Կրեմլի հորդորներին՝ մինչ օրս Բրյուսլեը չի համաձայնում մուտքի առավել պարզեցված պայմաններ ապահովել ռուսաստանցիների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում