Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ ակումբը պատրաստ է շարունակել համագործակցությունն Արյեն Ռոբենի հետ: Նախագահը վստահ է, որ հոլանդացի ֆուտբոլիստը առաջիկայում ևս կշարունակի իր ելույթները մյունխենյան ակումբում:
«Մենք անգամ չենք մտածել այդ ուղղությամբ: «Բավարիա»-ն չի պատրաստվում հրաժարվել Ռոբենի ծառայություններից»,- նշել է Հյոնեսը:
Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Խիտցվելդը հայտարարել է, որ «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, հավանաբար, կհրաժարվի Ռոբենի ծառայություններից: Խիտցվելդը հիմնավորել է իր կարծիքը և նշել, որ Ռոբենը չի համապատասխանում իսպանացի մասնագետի դավանած խաղային փիլիսոփայությանը:







































