Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պլանավորում է մինչև տարվա վերջ մտցնել հոգևորականների զինվորական ծառայություն, այդ մասին երեքշաբթի հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Պյոտր Մեխեդը, հայտնում է TASS-ը:
Ուկրաինայի կառավարությունը 2014 թվականի հուլիսին հրաման է արձակել հոգևորականության ռազմական ծառայության մասին:
Փաստաթղթի համաձայն «ռազմական հոգևորականի հիմնական նպատակն է Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների կրոնական աջակցումը, կրոնական կյանքի խորացումը, բնավորության դրական գծերի և բարոյական արժեքների ամրապնդումը»:








































