Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան նվաճել է Ինդիան-Ուելսի մրցաշարի հաղթողի տիտղոսը:
Ռուս թենիսիստուհին 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Դանիայի ներկայացուցիչ Կարոլին Վոզնյացկու նկատմամբ:
Ընթացիկ մրցաշրջանում Մարիան նվաճեց իր առաջին տիտղոսը: 25-ամյա ռուսաստանցի թենիսիստուհին 2006 թվականին նույնպես դարձել է Ինդիան-Ուելսի մրցաշարի հաղթող: Այս տիտղոսը 28-րդն է Մարիայի կարիերայում:







































