Թեյլոր Սվիֆտը հայտնի է հարաբերություններում իր անկայունությամբ: Սակայն անսպասելի գտածոն ստիպել է մի պահ մտածել, որ 23-ամյա երգչուհին ուշադրությամբ երես չի տալիս ոչ միայն ընտրյալներին, այլև երկրպագուների բազմամիլիոնանոց բանակին: Օրերս Սվիֆտի տան մերձակայքում պատահաբար հարյուրավոր նամակներ են հայտնաբերվել, որոնք աստղին ուղարկվել են աշխարհի տարբեր անկյուններից: Բազմագույն ծրարները, որոնց վրա նկարված են եղել սրտիկներ, աստղիկներ, թափված են եղել աղբամանի մեջ։ Թեյլորն իրեն նեղություն չի տվել նույնիսկ բացել դրանք:
Նամակները հայտնաբերած տեղական բնակիչը վերադարձրել է դրանք Թեյլորին:
Բարեբախտաբար, պարզվելէ, որ Թեյլորին հասցեագրված նամակները պատահմամբ աղբ են նետվել փոստի աշխատակիցներից մեկի սխալի պատճառով: Թեյլոր Սվիֆտն, իրոք, հայտնի է երկրպագուների հանդեպ ունեցած իր լավ վերաբերմունքով: «Ես շատ եմ հուզվում, երբ տեսնում եմ, թե ինչքան հոգատար և կազմակերպված են նրանք։ Երբեմն ես այնպիսի նվերներ եմ ստանում, որոնք պատրաստված են լինում աշխարհի տարբեր մասերից հարյուրավոր երկրպագուների կողմից», -խոստովանել է երգչուհին:









































