Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը կիրակի օրը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է հավատացյալներին ուղղված իր առաջին կոչը: Դրանից առաջ Պապը սուրբ Պետրոսի հրապարակում կարդացել է «Աստծո հրեշտակ» աղոթքը: Նրան լսելու համար հավաքվել են մոտ 150 հազար հավատացյալներ:
«Սիրելի բարեկամներ, ես ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզ և խնդրում եմ շարունակել աղոթել ինձ համար: Ֆրանցիսկոս Պապ»,- Twitter-ից մեջբերում է Интерфакс-ը:
Ավանդույթի համաձայն՝ Պապն ամեն կիրակի սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների հետ միասին կարդում է «Աստծո հրեշտակ» աղոթքը, որին նախորդում է քարոզը:











































