«Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի գործակալն առաջիկա օրերին կհանդիպի «Յուվենթուս»-ի և «Ինտեր»-ի ներկայացուցիչներին և կքննարկի իր հաճախորդի տեղափոխության հարցը: Այդ մասին հայտնում է Gazzetta Dello Sport-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը 25 հանդիպում է անցկացրել Պրիմերաի և Չեմպիոնների Լիգայի շրջանակներում: Սանչեսը 3 գոլ է հեղինակել և 6 գոլային փոխանցում կատարել:
Ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2011/12 թվականների մրցաշրջանում և մինչև 2016 թվականը պայմանագիր ստորագրել ակումբի հետ:










































