Ըստ FBI-ի` ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման մասին տեղեկության գերազանց աղբյուր է Twitter սոցկայքը, ուստի կենտրոնացնում է իր գործողությունները հենց դրա վրա:
Գործակալության տնօրեն Ջեյմս Քամեյի խոսքերով` Twitter-ն ապացուցել է իր պիտանելիությունը ահաբեկչությանն աջակցող մարդկանց հետ կապված ապացույցներ ապահովելու հարցում: Գործակալները հետևում են շատ հաշիվների, որտեղ առկա են ISIS կամ ISIL պարունակող գրառումներ, քանի որ նման բառերը կարող են էջերի սեփականատերերի` ահաբեկչական գործունեության ազդանշան լինել:









































