«Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Բարսելոնա»-ի հետ հանդիպումից ունեցած սպասելիքներով:
«Սկսում ենք մրցաշրջանը այն մտքով, որ առաջին խաղում կարող ենք տիտղոս նվաճել: «Բարսելոնա»-ն ֆավորիտ է, բայց մենք դուրս ենք գալու խաղադաշտ՝ սենսացիայի երազանքով:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանգնեցնենք «Բարսա»-ին: Մենք խաղադաշտ ենք դուրս գալու այն մտքով, որ երկու թիմերի խաղամակարդակները հավասար են»,-Էմերիի խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:







































