Անգլիական Liverpool Echo պարբերականը տեղեկացնում է, որ ԱՊԼ-ի առաջին տուրի «Սթոք Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել երեկ՝ «Բրիտանիա» ստադիոնում, երկրպագուներից մեկը սրտի նոպա է ունեցել:
«Սթոք»-ի երկրպագուի առողջական վիճակը վատացել է «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի պատճառով, ով հանդիպման վերջին րոպեներին հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին:
Բժիշկներին հաջողվել է փրկել հավատարիմ երկրպագուի կյանքը, իսկ «Սթոք»-ի ֆուտբոլիստներից մեկը՝ Չառլի Ադամը, իր բարեմաղթանքներն է հղել նրան՝ մաղթելով առողջություն:







































