Գրոհայիններն ականանետային կրակ են բացել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի Էլ-Մայդան բնակելի թաղամասի վրա: Ռմբակոծությանը 6 խաղաղ բնակիչ է զոհ դարձել, 15-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է Spitnik-ը` վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյուրին:
«6 մարդ է զոհվել և 15-ը վիրավորվել էլ-Մայդան թաղամասի ռմբակոծության արդյունքում: Գրոհայինները արկերն արձակել են Բուսթան էլ-Բաշ թաղամասից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ռմբակոծության հետևանքով վնասվել են բնակելի տներ և խանութներ: Քաղաքին նյութական վնաս է հասցվել:











































