Նախօրեին Նյու Յորքում 24-րդ անգամ տեղի է ունեցել GLAAD Media Awards մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել նաև Մադոննան և Միլա Յովովիչը:
GLAAD Media Awards մրցանակը 1990 թվականից հանձնվում է այն մարդկանց, ովքեր էական ազդեցություն են ունեցել գեյ-մշակույթի զարգացման վրա, ԶԼՄ-ներին, որոնք օբյեկտիվորեն լուսաբանում են սեռական փոքրամասնությունների խնդիրները, ինչպես նաև ԼԳԹԲ-երի դրական իմիջն ամրապնդող ֆիլմերին, սերիալներին և հաղորդումներին:
Ավանդաբար մրցանակը շնորհվում է միջոցառումների ժամանակ՝ մի քանի փուլով, որոնք անցկացվում են տարբեր քաղաքներում: Մեկ ամիս հետո մրցանակաբաշխությունը կկայանա Լոս Անջելեսում, ապա՝ Սան Ֆրանցիսկոյում:











































