Monday, 08 06 2026
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի

Օլիգարխիան` բնական վիճակի առաջ

Հայաստանի ներկայիս իրավիճակի էական առանձնահատկություններից մեկը գտնվում է իշխանություն-օլիգարխիա փոխհարաբերության շրջանակում, ինչը առկա իրավիճակի վճռորոշությունն ու ճակատագրականությունը կանխորոշող հանգամանքներից մեկն է:

Խոսքն այն մասին է, որ ներկայումս ակնհայտորեն հասունանում է օլիգարխիայի և իշխանության շահի բախում: Ինչ խոսք, զուտ դասական իմաստով օլիգարխիա և իշխանություն հասկացությունները այդքան էլ առանձին չեն: Օլիգարխն այն խոշոր կապիտալիստն է, ով օժտված է նաև քաղաքական իշխանությամբ: Ավելին` Հայաստանում քաղաքական իշխանությամբ օժտվածներից շատերն էլ խոշոր կապիտալիստներ են դարձել, ու ամեն ինչ այդ տեսանկյունից շատ խառն է: Բայց, պայմանականությունն ընդունելով հանդերձ, հստակեցնեմ, որ օլիգարխիա ասելով` նկատի ունեմ խոշոր բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք զուտ իբր դե յուրե իշխանական կարգավիճակ, առավելագույնը պատգամավորի մանդատ ունեն, փոխարենը իրենց տնտեսական հնարավորությունները ներդնում են դե յուրե ավելի բարձր պաշտոններ ունեցող անձանց վերարտադրության գործի մեջ` դրա փոխարեն նրանցից ստանալով լրացուցիչ արտոնություններ:

Այսինքն` օլիգարխիա կոչվածը, որպես այդպիսին, հասարակության առաջ իշխանության գործունեության համար դե յուրե պատասխանատվություն կարծես թե չունի: Նա առավելագույնը պատասխանատվություն ունի իր մանդատի մասով: Իսկ ահա իշխանություն կոչվածը պատասխանատվություն ունի թե՛ իր իշխանական կարգավիճակի մասով` սկսած նախագահի պաշտոնից, թե՛ նույն այդ օլիգարխի պատգամավորական մանդատի, քանի որ բոլորը գիտեն, որ դա իշխանության շրջանակում ստացած մանդատ է:

Այդպիսով, ստացվում է մի հետաքրքիր իրավիճակ, որ օլիգարխը կարող է շարունակել իրեն պահել սովորականի պես, այսինքն` հարստանալ «ավանդական» հայկական մեթոդներով, բայց իշխանությունն այլևս չի կարող սովորականի պես թքած ունենալ հասարակության վրա և պատասխան չտալ այդ օլիգարխի պահվածքի համար էլ, քանի որ հասարակությունը դարձել է ավելի պահանջատեր, հասարակությունը դարձել է ավելի կազմակերպված, ձևավորել է իր շահը սպասարկող տարբեր մեխանիզմներ` Հայ ազգային կոնգրեսից մինչև քաղաքացիական տարբեր խմբեր ու ձևաչափեր, ու բացի այդ էլ` դանակը գրեթե հասել է ոսկորին:

Ուրեմն, իշխանությանն այլ բան չի մնում, քան օլիգարխներին ասել, որ սկսեն մի քիչ զուսպ պահել իրենց, զսպել իրենց ախորժակը, զսպեն է՛լ ավելի հարստանալու ցանկությունը, քանի որ այդ ամենի համար իշխանությունն այլևս չի կարողանում բավարար պատասխան գտնել հասարակության առաջ: Մի քիչ էլ, ու հասարակությունը կարող է պայթել: Ընդ որում` հատկանշականն այն է, որ ներկայումս ոչ ոք չի կարող ասել, թե այդ մի քիչն ինչքան է, և հատկապես որ վայրկյանին կարող է տեղի ունենալ հանրային պոռթկումը: Բայց առկա իրավիճակում էական նրբերանգ է այն, որ իշխանությունն արդեն իսկ օլիգարխիային հակադրել է հասարակությանը: Իհարկե, դեռևս ոչ այնպես, ինչպես ընդդիմությունն է քննադատում օլիգարխներին, բայց արդեն բավական հստակ օլիգարխների վրա սկսել է տակառ գլորել իշխանությունը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն, օրինակ, գրեթե բացահայտ մեղադրում է օլիգարխներին իր դեմ իրականացվող լրատվական կամպանիաների համար, իսկ Սերժ Սարգսյանը կարծես թե չի շտապում նրան հանգստացնել և զսպել: Այսինքն` իշխանությունը, մի կողմից, ստիպված է օլիգարխներին զսպվածության կոչ անել, որ նրանք մի քիչ գներն էժանացնեն, մի քիչ իրենց շահույթները փորձեն պակասեցնել և ժողովրդին շատ բաժին հանել, մյուս կողմից էլ` ժողովրդի մոտ չքմեղանալու համար օլիգարխներին արդեն քիչ է մնում հռչակեն պետության թշնամի: Չէ՞ որ իշխանությունը հայտարարում է մենատերերի և օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին: Ի՞նչ է դա, եթե ոչ բացահայտ խոստովանություն, որ օլիգարխիան է հասարակության սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի պատճառը: Չէ՞ որ մենատերերը և օլիգոպոլիաների տերերը հենց այդ օլիգարխներն են: Եվ փույթ չէ, որ նրանք այդպիսին դարձել են նույն իշխանության կամոք, ընտրություն կեղծելու համար այդ իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց` ավանսով կամ հետվճարային: Ու փույթ չէ, որ գալիք ընտրությանը իշխանությունը կրկին կդիմի նրանց` նույն ծառայությունների համար, նույն վճարային համակարգն առաջարկելով:

Հիմա իշխանությունը խնդիր ունի ձգել մինչև ընտրություններ և մի կերպ նվազեցնել այդ ընտրություններում կեղծիքի անհրաժեշտությունը` օլիգարխիայի դեմ պայքարի շղարշի տակ փորձելով գայթակղել հասարակության մի մասին: Ու այստեղ է ահա շահերի բախումը` իշխանության և օլիգարխիայի միջև: Իշխանությանը հիմա պետք է նրանց ներկայացնել որպես վհուկներ, իսկ ո՞վ գիտե, որ եթե ներկայացումը հաջող անցնի, ի՞նչ ճակատագիր կարող է սպառնալ այդ վհուկներին իրականում: Մինչդեռ օլիգարխներին խնդրելով թուլանալ` ներկայումս թեկուզ ձևի համար, իշխանությունը հետո կարող է նրանցից շատերին կանգնեցնել փաստի առաջ:

Այստեղ է, որ օլիգարխիայի համար սրությամբ առաջանում է իշխանության հանդեպ վստահության խնդիրը: Ու այդ խնդիրը ոչ մի կուլիսային պայմանավորվածություններով հնարավոր չէ մեղմել, քանի որ հենց միայն այն, որ նախկինում այդպիսի թեկուզ դերասանական հակադրության խնդիր չէր առաջանում, արդեն իսկ աշխուժացնում և գիրացնում է կասկածի որդը:

Եթե նույնիսկ համարենք, որ իշխանությունը օլիգարխիային հրապարակայնորեն թեկուզ ձևի համար հակադրվելու միջոցով տեսնում է իր շահը հետապնդելու ելք, ուրեմն խնդիրն այն չէ, թե արդյոք ինչ են պայմանավորվում իշխանությունն ու օլիգարխիան կուլիսներում` մոնոպոլիստների և օլիգարխների դեմ պայքարի մասին հայտարարությունների հետևում: Խնդիրն այն է, որ ուրեմն կա այդ բնական թելադրանքը` որ իշխանությանը միայն ելք է թողնում օլիգարխների դեմ պայքարի միջոցով: Ինչ-ինչ, բայց առավելապես բնազդներով ապրող ու գործող օլիգարխիայի շատ ներկայացուցիչներ հո լավ գիտեն, թե արհեստական գործընթացների համեմատ ինչքան ավելի ազդեցիկ է ցանկացած բնական վիճակ: Հետևաբար, օլիգարխիան չի կարող չգիտակցել, որ եթե ստեղծվել է իշխանության և օլիգարխիայի հակադրության բնական պահանջ, ապա այդ հակադրությունը ձևականության շրջանակում պահելու պայմանավորվածությունները արդեն դառնում են խիստ հարաբերական և հեղհեղուկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում