Դերասանուհի Միլա Կունիսն ուղևորվել է Լոնդոն՝ մասնակցելու թանկարժեք քարեր արտադրող Gemfields-ի գովազդային արշավին, որի նոր դեմքը կդառնա աստղը: Ընկերությունը զարդերի դիզայներներին մատակարարում է զմրուխտներ և ռուբիններ: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Կունիսի խոսքերով՝ ինքն անեղծորեն նվիրված է էթնիկ արտադրության ոլորտում Gemfields-ի առաքելությանը և սիրահարված է հազվագյուտ զմրուխտներին, որոնք առանձնանում են իրենց գեղեցկությամբ և հարուստ պատմությամբ:
Gemfields-ը կազմակերպել է Կունիսի այցը Զամբիա և այցելություն զմրուխտ արդյունահանող ձեռնարկություններ:
Միլա Կունիսը հայտնի է դարձել That 70s show երիտասարդական սերիալում, ինչպես նաև Դարեն Արանոֆսկու «Սև կարապ» ֆիլմում իր դերերի շնորհիվ: Անցած տարի Esquire ամսագիրը հրեա գեղեցկուհուն ճանաչել է մոլորակի ամենասեքսուալ կին:











































