Իրանը Եվրոպայի կայուն էներգամատակարար է, քանի որ նավթի ու գազի պաշարներով երկիրը առաջինն է: Այս մասին հաղորդել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը՝ հաղորդում է IRNA-ն:
Եվրոպան զգում է իրանական նավթի կարիքը, որպեսզի խթանի իր տնտեսական աճը, և Իրանը պատրաստ է զարգացնել տնտեսական համագործակցությունը եվրոպական երկրների հետ՝ ասել է Մեհմանպարաստը:
«Մենք Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման լավագույն բանաձևի կողմնակիցներն ենք: Եվրոպան միշտ կարող է դառնալ Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունը»,- հավելել է նա:
Որոշ եվրոպական երկրներ սահմանափակել են իրենց հարաբերությունները Իրանի հետ ԱՄՆ-ի աջակցության պատճառով, ինչը վտանգի տակ է դնում բոլոր եվրոպական երկրների շահերը՝ հաղորդել է մամլո քարտուղարը:










































