Մեծ Բրիտանիայի քաղաքացի Էնդրյու Ռայանը դատապարտվել է 70 օրյա ազատզրկման այն բանի համար, որ վառել է մուսուլմանների սուրբ գիրքը` Ղուրանը: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Նա Քարլայլ քաղաքի գրադարանից գողացել է Ղուրանը և այրել այն քաղաքի կենտրոնում: Դրանից որոշ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալել է նրան:
Դատավորը վճիռը կարդալիս նշել է, որ թեպետ դատապարտյալի գործողությունների մեջ կար անհանդուրժողականության տարրեր, սակայն միևնույն ժամանակ նա իրավունք է ունեցել կամարտահայտության նման ձևի: Էնդրյու Ռայանին միաժամանակ հիշեցրել են նրա ռասիստական անցյալը և ռասիստական բնույթի կարգաոխոսները, որոնք նա հնչեցրել է ֆուտբոլային խաղերի ժամանակ: Ի վերջո նրան մեղավոր են ճանաչել գիրք գողանալու և կրոնական անհանդուրժողականության կոչեր անելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում քրիստոնյա հոգևորականի կողմից մուսուլմանների սուրբ գիրքն այրելուց հետո մինչև հիմա պարբերաբար հարձակումներ են տեղի ունենում Աֆղանստանի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վրա: Մինչև մեկ տասնյակ օտարերկրացի է սպանվել վերջին երկու շաբաթվա ընթացքում:









































