Հանրահայտ Baccarat ֆրանսիական բրենդը, որը հայտնի է իր ճենապակիով, կտրուկ ընդլայնում է գործունեության ոլորտը: Ընկերությունը, որը իր աշխատանքները սկսել է դեռ XVIII դարում, այժմ որոշել է անշարժ գույքով զբաղվել:
Baccarat-ը Նյու Յորքում 400 միլիոն դոլար արժողությամբ բարձրակարգ հյուրանոց կբացի, որը կզարմացնի իր աներևակայելի շքեղությամբ: Baccarat Hotel and Residences 50-հարկանի աշտարակը կբացվի հաջորդ տարի: Ծրագրի գաղափարը, որոշ տվյալների համաձայն, պատկանում է Բարի Ստերնլիխտին՝ Starwood Capital Group ընկերության ղեկավարին, որը 2005թ.-ին ձեռք է բերել Baccarat-ը:
Շենքը կտեղակայվի Մանհեթենում՝ ժամանակակից արվեստի թանգարանի հարևանությամբ: Հյուրանոցի 12 մետրանոց առաստաղից կկախվեն Baccarat-ի ջահեր: Հյուրանոցը, անկասկած, կդառնա շքեղության կատարյալ օրինակ:
Շքեղ շինության ներքին հարդարման հեղինակը դիզայներ Տոնի Ինգարոն է: Մի քանի ննջարաններով նստավայրը, երեք երկհարկանի բնակարանները, մեկ երկհարկանի վերնատոնը և այլ տիպի բնակարաններ շուտով իրենց դռները կբացեն հաճախորդների առաջ:
Հյուրանոցի բոլոր պատուհանները կբարձրանան հատակից ու կհասնեն մինչև առաստաղ, և ամբողջ շինությունը կողողվի բնական լույսով: Երեկոյան լուսավորությունը կապահովեն Baccarat-ի ջահերն ու լամպերը: Հատակը կարմիր փայտի և էբենոսափայտի դետալներով սպիտակ կաղնուց է պատրաստվելու:
Baccarat Hotel and Residences-ի խոհանոցները կդառնան ցանկացած շեֆ-խոհարարի երազանքը: Ճերմակ խոհանոցային սեղանները լրացվում են լաքապատ պահարաննեով և չժանգոտող մետաղից պատրաստված դետալներով:
Baccarat Hotel and Residences-ի լոգարանները հեքիաթ են հիշեցնում. դրանցում հսկայական պատուհաններ կան, որոնցում կարելի է լոգանք ընդունել և հիանալ Մանհեթենի տեսարաններով: Սպիտակ մարմարից պատրաստված զուգասեղանները լրացնում են շքեղության այս թագավորությունը:
Սակայն Baccarat Hotel and Residences-ի իսկական մարգարիտը կդառնա հինգ ննջարաններով, բուխարիով և մինի-բարով երկհարկանի վերնատունը: Վերնատանը ընդարձակ պատշգամբ կա, որտեղից կարելի է հիանալ Կենտրոնական զբոսայգու տեսարաններով:
Երկհարկանի բնակարաններում սպիտակ մարմարե և ապակե ճաղավանդակներով աստիճաններ կլինեն: Այսպիսի երեք համարներից երկուսը ընդարձակ պատշգամբներ կունենա, որտեղից կբացվեն Նյու Յորքի գեղատեսիլ տեսարանները: Այստեղ բնակարանները կարելի է ոչ միայն վարձել, այլև գնել: Մեկ ննջարանով բնակարանները կարժենան 3.5 միլիոն դոլար, իսկ երկհարկանի բնակարանները՝ 60 միլիոն դոլար:










































