Saturday, 20 06 2026
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին

Կանադան ավելի քան 48 մլն դոլարի օգնություն է տրամադրել սիրիացի ապստամբներին

Կանադան արդեն 48.5 մլն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել սիրիացի փախստականներին, որոնք ապաստան են գտել հարևան երկրներում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը՝ հավաստիացնելով, որ կառավարությունը «պատրաստ է ավելին անել սիրիացի ժողովրդի համար»:

«Անցած 24 ամիսների ընթացքում՝ Ասադի վարչակարգի դեմ սիրիացի ժողովրդի ապստամբության սկզբից ի վեր, սպանվել են հազարավոր սիրիացիներ, ավելի քան 1 մլն մարդ փախել է հարևան երկրներ, ավելի շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տեղափոխվել Սիրիայի այլ քաղաքներ: Կանադան կշարունակի օգնել Սիրիայի ժողովրդին այդ ծանր շրջանում»,- ասել է նա տարածած հաղորդագրության մեջ:

Բերդի խոսքով՝ Օտավան «պատրաստվում է ուժեղացնել ճնշումը Բաշար Ալ-Ասադի նկատմամբ, որպեսզի նա դադարեցնի արյունահեղությունը և հրաժարվի իշխանությունից»:

Կանադան, ի տարբերություն ԱՄՆ-ի և մի շարք եվրոպական ու արաբական երկրների, դեռ չի ճանաչել ընդդիմադիրների Ազգային կոալիցիան և կարծում է, որ նրան ուղղակի ֆինանսական օգնություն տրամադրելը չափազանց ռիսկային քայլ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում