Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Ականջալուր են, բայց…

«ՀՀ-ն իր մեջ կատարվող փոփոխություններով շատ ավելի առաջ է, քան երկու տարի առաջ»,- անդրադառնալով միջազգային կառույցների կողմից Հայաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ քննադատություններին` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ իշխանությունները հաստատակամ են իրենց քայլերում փոփոխությունների գնալու հարցում: «Պարզ է, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են փոփոխություններին, և այս կամ այն առումով կարող են որոշակի գործընթացների խոչընդոտ հանդիսանալ` տարբեր կազմակերպությունների համար:
Բայց ես խնդրին այլ տեսանկյունից կուզեի նայել. երբ մեր համապետական ընտրություններին մնացել է մոտ մեկ տարի ժամանակ, ընտրական գործընթացների վերաբերյալ նման հայտարարություններ անելով, նման զեկույցներով որևէ դրական քայլ ու տեղաշարժ չենք անում, չենք նպաստում, որ ընտրական պրոցեսները հետագայում խարսխվեն ու իրականացվեն հասարակական բարձր վստահության մթնոլորտի ներքո: Ես չեմ ուզում անձնավորել, բայց երբ միջազգային որևէ կազմակերպություն կամ միջազգային կառույց շահագրգռված է ՀՀ ժողովրդավարացմամբ, ապա ընտրություններից առաջ նման, երբեմն նաև ոչ լիարժեք զեկույցներն ու հրապարակումներն ավելի են խաթարելու մեր առօրյան, հասարակական վստահության մթնոլորտը»,- ասաց պարոն Սահակյանը:

Մեր հարցին` մի՞թե իշխանություններին չի կարելի ընտրություններից մեկ տարի առաջ քննադատել, Սահակյանը նշեց. «Կա մեկ տարի: Դեռևս ոչ մեկը չի կարող կանխատեսել, թե մեկ տարի հետո ինչ պրոցեսների արդյունքում կընթանա ընտրական գործընթացը, և հիմիկվանից պետք չի նախապես տալ գնահատականներ: Մենք ասել ենք, որ ընդդիմության ու միջազգային հանրության կողմից կառուցողական քննադատություններին ականջալուր ենք»:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսն ահազանգել էր, որ վերջին շրջանում ՀՀ-ին միջազգային հանրության կողմից հասցվել է 3 հարված. «Հայ ազգային կոնգրեսն ակնկալում է, որ վարչախումբը վերջապես կհրաժարվի որևէ իշխանության անհարիր «տղայական» վարքագծից, շուտափույթ քայլեր կանի ընդդիմության, այսօր արդեն՝ նաև միջազգային հանրության կողմից առաջադրված պահանջների կատարման ուղղությամբ, ինչը բխում է մեր երկրի ու ժողովրդի (իսկ վերջին հաշվով՝ նաև իրենց) շահերից»,- ահազանգել էր Կոնգրեսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում