Thursday, 18 06 2026
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը

ՍԴ-ն գործեց իշխանության թելադրանքով. մամուլ

«ՍԴ-ն, ինչպես նաև ՀՀ ցանկացած դատարան, գործում է իշխանության թելադրանքի ներքո»,- Aravot.am-ի հետ զրույցում «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսպիսի կարծիք հայտնեց` պատասխանելով հարցին՝ արդյոք հիմնավո՞ր էին ՀՀ նախագահի թեկնածուներ Ր. Հովհաննիսյանի և Ա. Ղուկասյանի դիմումների հիման վրա կայացրած որոշման մեջ ներառված փաստարկները:

Նշենք, որ ՍԴ-ն որոշման մեջ անդրադարձել է այն փաստին, որ տեղամասերում հենց ընտրությունների ամփոփումից հետո հնարավորություն է եղել կազմված արձանագրություններին կից ներկայացնել հատուկ կարծիքներ կամ չհամաձայնել արդյունքների հետ՝ չստորագրելով դրանք, սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել, և գրանցվել են բողոքարկման հատուկենտ դեպքեր: Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչների միջնորդությունները ևս անիրագործելի էին դատարանի համար: Ըստ նրա՝ կողմը ընդամենը փորձում էր դրանցով տպավորություն ստեղծել, որ ՍԴ-ն ցանկություն չունի դրանք բավարարելու: «Մեր երկրում առկա հետընտրական քաղաքական իրավիճակը չի կարող դիտարկվել իրավաբանական վեճի շրջանակներում»,- նշել էր Գ. Հարությունյանը:

Վարդան Հարությունյանը թերթի հետ զրույցում նկատեց, որ բոլոր ընտրությունների վերջում էլ ՀՀ-ում դիմել են Սահմանադրական դատարան, և միշտ էլ ՍԴ-ն կայացրել է այն որոշումը, որը թելադրել է նրան իշխանությունը: Վ. Հարությունյանը նշեց. «Նրանք կամավոր հանձն են առել իշխանության փաստաբանի դերը և կատարում են այն: 2008-ին էլ է այդպես եղել 2003-ին էլ, այդպես է և այսօր: Ուստի լրջորեն քննարկել նրանց որոշումը այնքան էլ տեղին չէ»: Այն դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչների կողմից էլ է բերվում 2008-ի օրինակը, սակայն նշելու համար, որ այն ժամանակ հայցադիմումը շատ ավելի հարուստ էր փաստերով, քան Ր. Հովհաննիսյանի ներկայացրածը: Այս առիթով պարոն Հարությունյանն ասաց. «Իմ համեմատությանը ընդամենը նրա համար էր, որ ցույց տրվեր հերթական մի դրվագ ՍԴ-ի կենսագրության մեջ, որ կայացրել են ամոթալի վճիռ: ՍԴ յուրաքանչյուր անդամի համար առանձին վերցրած ամոթալի վճիռ են կայացրել: Եթե նրանք էլ են հիշատակում 2008-ը, ապա դա արդեն ծիծաղելի է: Անկասկած, սա էլ է այդ ամոթալի որոշումներից մեկը: Ցավոք, բայց մեզանում դատական կառույցները չեն կարող հասնել նրան, որ ոչ միայն իրենց անկախ դրսևորեն, այլև գոնե զգան: Այնինչ նրանք անհամբեր սպասում են իշխանավորի շուրթերից հնչած խոսքին, որի հիման վրա իրենց որոշումը կայացնեն: Վերջին հաշվով, ՍԴ անդամներից մեկն իր կարծիքը հայտնել էր 2008-ի կապակցությամբ, «Վիքիլիկսն» էլ դա հրապարակեց»:

Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ նշեց, թե իր մոտ այնպիսի տպավորություն է, որ ՍԴ անդամներն այս երկրում չեն ապրում, չգիտեն, առաջին անգամ լսեցին, միայն նայում են՝ կա՞ փաստ, թե՞ ոչ, կա՞ հիմնավորում, թե՞ ոչ: Նա հիշեցրեց, որ երբևէ չենք տեսել, որ համապետական ընտրությունների արդյունքում, երբ քննարկում կամ բողոք է եղել, որևէ դրական արդյունք գրանցվի ՍԴ-ից: Դառնալով Ր. Հովհաննիսյանի դիմումին՝ պարոն Արսենյանը նշեց. «Պիտի համաձայնել նաև, որ նրա նախընտրական շտաբը պարտավոր էր նախապես իմացած լինել, քանի որ քաջ հայտնի էր, թե կեղծիքներ են տեղի ունենալու, և ընտրություններին պատրաստ լինեին համապատասխան արձանագրություններ կազմելու, և ոչ թե պատճառ բերվեր, թե ժամանակի առումով չեն հասցրել: Բարի լինեիք ապահովեիք դա: Օրենսդիրը դա է պահանջում: Դա չի արվել, թե չէ՝ հասարակական գիտակցությամբ բոլորին էլ հայտնի է՝ իրավիճակն ինչպիսին է եղել: Բայց օրենսդրությանը համապատասխան քայլերն ու գործողությունները պիտի կատարված լինեին: Ընդունենք, թե խախտումներ կան, բայց ասելով չէ, համապատասխան բողոքներ պիտի արձանագրվեին, ժամանակին տեղեկացվեր: Մի քիչ էլ օբյեկտիվ պետք է լինենք այդ առումով, ոչ թե միայն ասենք՝ իշխանության զոհն են դարձել: Թող այդ ամենը լիներ, հետո ասեինք, որ նույնիսկ սահմանադրական արդարադատություն գոյություն չունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում