2012 թ. ԱՄՆ-ի Vogtle ԱԷԿ-ի կառուցման հրապարակում 158 աշխատողներ թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության թեստավորումը չեն անցել։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Augusta Сronicle հրատարակչությունը:
«Southern Nuclear ընկերության ղեկավարությունը, որը կառուցում է Vogtle-ի նոր բլոկը, աշխատանքից հեռացրել է 158 աշխատակիցների, ովքեր չեն հանձնել թմրանյութերի և ալկոհոլի թեստերը»,- ընկերության հայտարարությունը մեջբերում են ԶԼՄ-ները:
Southern Nuclear-ը Southern Company-ի դուստր ընկերությունն է, որը ԱՄՆ-ի տարածքում ատոմային կայաններ է շահագործում: Այդ կայաններից մեկն էլ Vogtle-ն է, որտեղ երկու լրացուցիչ բլոկների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
Կայանի երրորդ և չորրորդ էներգաբլոկներն ԱՄՆ-ի դաշնային բյուջեի միջոցներով են կառուցվում: Դրանց շահագործումը նախատեսված է համապատասխանաբար՝ 2016 և 2017 թվականներին, թեև տվյալներ կան, որ կարող է հետաձգվել մեկական տարով։







































