Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ծխելուց դժվար է հրաժարվել: Չնայած որ շատ ծխողներ նշում են, որ իրենք կցանկանային ազատվել այդ կախվածությունից, ոչ բոլորը բավականին կամքի ուժ և համառություն ունեն: Ավելին, շատ հազվադեպ է ստացվում առաջին անգամից թողնել ծխելը: Բրիտանիայում անցկացված ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ այդ վնասակար սովորությունից ազատվել փորձող միջին ծխողը չորս անհաջող փորձ է անում, և միայն հինգերորդ անգամ է ստացվում թողնել ծխելը:
Հատկանշական է, որ հարցվածների 20 տոկոսից ավելին հայտարարել է, որ արդեն կորցրել է ծխելը թողնելու անհաջող փորձերի հաշիվը, այդ պատճառով էլ շարունակում է ծխել:
2010 ծխողների շրջանում կատարված հարցումները ցույց են տվել, որ տասից մեկը հուսահատ պայքար է մղում ծխելու դեմ, և որ այդ փորձերի թիվը 4-21 է կազմում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բրիտանիայում, օրինակ, ծխելուց տարեկան 100 000 մարդ է մահանում:
Հետաքրքիր է, որ մարդիկ ծխելը թողնում են ոչ թե իրենց առողջության մասին մտածելով, այլ ֆինանսական նկատառումներով:









































