49-ամյա դերասան Նիկոլաս Քեյջը, ով հայտնի է լավ վարձույթ ունեցող ֆիմերում իր մասնակցությամբ, այս անգամ վրիպել է: Չնայած որ Նիկոլասն ընկերություն է անում DreamWorks նկարահանման ստուդիայի տնօրեն Ջեֆրի Կատցենբերգի հետ, նա հրաժարվել է հնչյունավորել աշխարհի ամենահայտնի հրեշին: Իր հրաժարվելը դերասանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում որևէ կապ ունենալ կանաչ հսկայի հետ: Արդյունքում դերը բաժին է հասել Մայք Մայերսին:
Շրեկի մասին առաջին պատմությունը թողարկվել է2001 թ. և համաշխարհային վարձույթում ավելի քան 300 միլիոն ֆունտ է հավաքել: Ավելի ուշ Նիկոլասը խոստովանել է, որ հրաժարվելով մասնակցել այդ անիմացիոն ֆիլմի հնչյունավորմանը՝ մեծ սխալ է թույլ տվել և շատ է զղջում դրա համար:
Այս անգամ Նիկոլաս Քեյջը որոշել է չկրկնել իր սխալները և ընդունել է«Քրուդս ընտանիքը» մուլտֆիլմի հնչյունավորմանը մասնակցելու առաջարկը, որին, նրանից բացի, կմասնակցեն նաև Ռայան Ռեյնոլդսը, Էմմա Սթոունը և այլ աստղեր: Նիկոլասի ձայնով կխոսի ընտանիքի ղեկավարը:







































