«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վստահ չէ, որ իր թիմի պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարող է ընդունել ազգային հավաքականում հանդես գալու առաջարկը:
«Երբ լսեցի այդ մասին, զարմացա, ինչպես բոլորը: Ես պետք է խոսեմ մեր թիմի բժշկի հետ, քանի որ մենք նախապատրաստում ենք Ռիոյի յուրահատուկ ձևով:
Ֆերդինանդը պետք է վստահ լինի, որ ամեն ինչ կարգին կլինի` հաշվի առնելով նրա մասնակցությամբ խաղերի քանակը: Տարիներ շարունակ մենք այդպես ենք անում և ամեն ինչ կարգին է ընթանում:
Պետք է ուսումնասիրել ստեղծված իրավիճակը: Այնուհետև Ռիոն որոշում կկայացնի` ընդունե՞լ առաջարկը, թե ոչ»,- Manchester Evening News-ը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:






































