«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտնել է, որ «Յուվենթուս»-ը հզոր մրցակից է:
«Հիանալի գիտեմ «Յուվենթուս»-ը: Վերջին 2 տարիների ընթացքում թուրինցիներին հաճախ ենք հանդիպել: Նախորդ տարի նրանք չեմպիոն դարձան և, հավանաբար, կպահպանեն տիտղոսը նաև ընթացիկ մրցաշրջանում: Ներկայումս «Յուվենթուս»-ն Իտալիայի ամենահզոր ակումբն է:
Թիմը գրագետ է տեխնիկապես, հիանալի գրոհում է և հուսալի գործում պաշտպանության գծում: Վստահ եմ, որ մեզ 2 հիանալի խաղեր են ակնկալվում և հուսով եմ, որ մեզ կհաջողվի առավելության հասնել թուրինյան ակումբի նկատմամբ, որը հզոր մրցակից է»,- ասել է Հայնկեսը:








































