«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր ազնիվ աշխատանքի հաշվին ունենալ բարեկեցություն, որ իրեն հասանալի լինեն արժանապատիվ կյանքի բոլոր առավելությունները: Այդ իրավունքները պետք է յուրաքանչյուր պետությունում պաշտպանված լինեն օրենքի ուժող, որ մարդ ստիպված չլինի դիմել ապստամբության՝ ընդդեմ հալածանքի ու ռեժիմի»,-քիչ առաջ Ազատության հրապարակում ասել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Բոլոր զարգացած ազգերը, նրա խոսքով, ճանաչում են դա, իսկ ՀՀ-ում ստեղծվել է մի իրադրություն, երբ ժողովուրդն ինքը պետք է դառնա դատավոր:
«Մենք դիմեցինք ՍԴ, որ նա ասեր՝ կազմակերպե՞լ է ընտրություններ,թե ոչ: Մենք տեսանք, որ դատարանը համարձակություն չունեցավ որպես վկա դատարան կանչել Սերժ Սարգսյանին՝ այդ հարցը թողնելով ժողովրդին:
Բարձր դատարան, խնդրում եմ, կայացրու քո արդար որոշումը: Ես պետք է ասեմ, որ դու այսօր կարևոր գործ ես քննում, հաշվի առ հանգամանքը, որ այսօր որոշվում է մեր երկրի ապագան և ապագա սերունդների ապագան, դա կարևոր է, մեր բոլորից է կախված՝ ի՞նչ է լինելու վաղը»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:








































