Հունաստանի ոստիկանությունը հետաքննում է Ֆեսալիա շրջանում ֆերմերական տնտեսությունից օղու գողության դեպքը: Այս մասին հաղորդում է Euromag-ը՝ վկայակոչելով Greece Today պարբերականը:
Ոստիկանությունից հայտնել են, որ ֆերմերը մի քանի օրով բացակայել է, իսկ վերադառնալով պարզել է, որ «ցիպուրո» տեսակի օղու տարան ամբողջությամբ դատարկ է: Տարայում եղել է մեկ տոննա օղի:
Ոստիկանությունն առայժմ չի բացահայտում հետաքննության մանրամասները: