Մարտի 14-15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 14-րդ նիստը` Հայաստանի նախագահությամբ և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կոմիտեն քննարկել է ԱՊՀ գործունեության միջազգային իրավական ասպեկտներին վերաբերող մի շարք հարցեր:









































