Wednesday, 15 05 2024
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»

Սահմանադրական նախագծի որոշ հոդվածներ սահմռկեցուցիչ են, խիստ հակասական և հում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք):

– Պարոն Մարտիրոսյան, սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր գնահատականն է հայտնել Վենետիկի հանձնաժողովը՝ առաջարկելով հանել ընտրությունների երկու փուլը։ Ի՞նչ կարծիքի եք առաջարկի վերաբերյալ։

– Դա կարևոր առաջարկ է, որին պետք է ականջալուր լինել: Ընդհանրապես «կայուն մեծամասնություն» ձևավորելու մղումն անհասկանալի է: Հաճախ «անկայուն մեծամասնության», իսկ այլ խոսքերով ասած՝ հարկադիր ամուսնության՝ կոալիցիոն իշխանության արդյունքում է իրականացվում ժողովրդավարությունը: Եթե որևէ ուժ անպայմանորեն խորհրդարանում ձգտում է միահեծանության և դրա հնարավորությունն ունի երկրի գլխավոր օրենքով, ապա այդ ուժն այլևս որևէ մեկի առջև պատասխանատու չէ, մտահոգված չէ կոալիցիոն կառավարության փլուզման հեռանկարով, և արդյունքում ստացվում է սանձարձակ կառավարում: Մոտավորապես այն, ինչ առկա է միակուսակցական պետություններում: Խորհրդարանի իմաստը հենց «կայուն մեծամասնության» պարտադիր առկայության բացակայությունն է: Հակառակ պարագայում դա ոչ թե խորհրդարան է, այլ հրամայարան, որտեղ մեծամասնությունն անում է՝ ինչ կամենա:

Առաջարկված հայեցակարգից ո՞ր կետերի շուրջ ունեք մտահոգություն։

– Ընդհանրապես առաջարկված փաթեթը խիստ հակասական է: Այն հում է, և տեղ-տեղ տպավորություն ես ստանում, որ գրվել է գերազանցիկ, սակայն զուտ տեխնիկական մտածողություն ունեցող և հաճախ մտքից կաղ ուսանողների կողմից: Կան լավ, բավական պրոգրեսիվ կետեր, սակայն որոշ հոդվածներ պարզապես սահմռկեցնում են իրենց տխմարությամբ: Օրինակ՝ 71 հոդվածը, որտեղ խոսվում է «մեղքի» մասին: Անշուշտ, նկատի ունեն հանցանքը: Սակայն մեղքը հոգևոր՝ կրոնական կատեգորիա է և ոչ` իրավական: Մեղքն ավելի շուտ բարոյական հարթությունում առկա երևույթ է, որ, անշուշտ, կարևոր է, սակայն երբ Սահմանադրություն գրողները «մեղքը» «մեղավորությունից» կամ ավելի շուտ՝ «հանցանք կատարելուց» չեն տարբերում, դա լուրջ մտահոգություններ է առաջացնում:

Խիստ մտահոգիչ է նաև ՀՀ քաղաքացիներին այլ երկրներ արտահանձնելու հնարավորության մասին դրույթը: Եթե ամեն բանում Հայաստանում կապկում են Ռուսաստանին, ապա պետք էր գոնե օրինակ վերցնել այդ երկրի Սահմանադրությունից, որը սեփական քաղաքացուն որևէ պարագայում որևէ այլ երկրի չի արտահանձնում: Քաղաքացին պետք է զգա, որ իր թիկունքին ամուր պետություն է կանգնած, և որտեղ նա պաշտպանված է տեղական օրենքներով:

Հակապետական է այն դրույթը, որով ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից չեն զրկում: Պետական դավաճանության համար դատապարտված քաղաքացիներին բազում արևմտյան ժողովրդավար պետություններ զրկում են քաղաքացիությունից: Եվ ոչ միայն նրանց: Միացյալ Թագավորությունն ու Ավստրալիան նոր օրինագծեր են ներկայացրել, համաձայն որոնց՝ պատերազմական գոտի ռազմական հանցագործություն կատարելու մեկնած քաղաքացիներին զրկում են քաղաքացիությունից: Ֆրանսիան վաղուց է սեփական քաղաքացիներին զրկում քաղացիությունից, եթե դատարանի կամ անգամ վարչական մարմինների կողմից տվյալ անձը որակվում է «ֆրանսիական հանրապետության քաղաքացիության հետ անհամատեղելի»:

Պատկերացրեք նաև մեկ այլ իրավիճակ. ենթադրենք՝ մարդն Ադրբեջանի գործակալ է՝ էթնիկ ադրբեջանցի, թուրքական հատուկ ծառայությունների կողմից գործուղված անձ կամ սաուդցի խիստ կասկածելի նպատակներով մեկը, որ կարողանում է ինչ-ինչ ճանապարհներով ՀՀ քաղաքացիություն ստանալ՝ Հայաստանին վնասող գործողություններն առավել ազատորեն կատարելու նպատակով: Ենթադրենք՝ այդ անձը բացահայտվում է: Ուրեմն ի՞նչ է, չպե՞տք է նման մարդուն զրկել ՀՀ քաղաքացիությունից: Չգիտեմ, թե ում մտքում կարող էր նման դրույթ ծագել: Կամ՝ եթե մեկը բացահայտորեն քարոզում է և կամ կատարում հակահայկական, հակազգային կամ հակապետական (նկատի չունեմ հակաիշխանական) գործողություններ, ուրեմն պետք է այդ մարդը, ատելով Հայաստանի Հանրապետությունը, մնա Հայաստանի քաղաքացի՞: Իսկ եթե նա արտասահմանո՞ւմ է՝ օգտվի ՀՀ անձնագրի ընձեռող հնարավորություններից և ներկայանա որպես ՀՀ քաղաքացի և պայքարի հանուն ՀՀ ոչնչացմա՞ն: Անհեթեթ չէ՞ արդյոք:

Մտահոգիչ է նաև բոլոր բարձրաստիճան պաշտոններին և ԱԺ պատգամավորներին ներկայացվող վերջին մի քանի տարիներին միայն Հայաստանի քաղաքացիություն ունենալու պահանջ-չափանիշը: Դա Լևոն Տեր-Պետրոսյանի դարաշրջանից եկող մնացուկ է, որ զարմանալիորեն պահպանվել է անգամ այս նոր Սահմանադրությունում: Առաջին նախագահը սարսափում էր իր քաղաքական հակառակորդներից, որոնց մի կարևոր մասն այլ երկրների՝ Լիբանանի, ԱՄՆ-ի կամ Հունաստանի քաղաքացիներն էին: Հայտնի է, որ մերձբալթյան երկրների մի շարք հետխորհրդային նախագահներ երկքաղաքացիներ էին և են: Վրաստանի նախկին դե յուրե, իսկ այսօր՝ դե ֆակտո ղեկավար Բիձինա Իվանիշվիլին նույնպես երկքաղաքացի է: Ֆրանսիական քաղաքացիություն ունի: Դա չի ենթադրում, որ Իվանիշվիլին Վրաստանում ֆրանսիական շահերով էր առաջնորդվում, կամ որ հավաքագրվել էր ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից՝ գործելու Վրաստանի դեմ: Դա նշանակում է, որ դրսի մեծ փորձառություն ունեցող խոշոր բիզնեսմենը փորձում էր և փորձում է սեփական երկրին օգտակար լինել: Պետք է հասկանալ, որ Հայաստանի կարևորագույն` մարդկային ռեսուրսների մի չափազանց որակյալ և ստվար զանգված դրսում է և այդ ընթացքում ստացել է այլ պետությունների քաղաքացիություն: Իսկ դա նշանակում է, որ անգամ պատգամավոր կամ նախարար լինելու հնարավորությունից զրկվում են փայլուն մասնագետներ, որոնք կրթություն են ստացել լավագույն հաստատություններում, ունեն միջազգային կարևորագույն փորձ և պատրաստ են առանցքային պաշտոններում օգնել հայրենիքին: Ես այդպիսի բազում մարդկանց գիտեմ, ու եթե ուզում ենք երկիրը հանել ճահճից, այդ մարդկանց ռեսուրսն է պետք նախևառաջ օգտագործել: Միջազգային մակարդակի տնտեսագետներ, մշակութաբաններ, կամ, ասենք, էներգետիկներ հայաստանյան նոր սերունդը գրեթե չունի: Եվ ինչպե՞ս պետք է այդ բացը լրացվի: Օտարերկրյա ազդեցության կրող կամ օտար շահերին սպասարկող կարող է լինել և միայն Հայաստանի քաղաքացին, ու այդպիսի բազում օրինակներ Հայաստանի տարբեր տարիների իշխանությունում կարելի է անվերջ գտնել: Քաղաքացիության այդ դրույթը ևս մեկ արգելք է երկրի իրական զարգացման և բարեփոխման ճանապարհին:

Անհասկանալի է նաև Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների առկայությունը նոր մոդելի համակարգում: Իրականում դա ֆրանսիական մոդելի աղճատված և նմանակված տարբերակն է, որ տարիներ առաջ սուբյեկտիվ և անձնական նկատառումներով ներդրվեց Հայաստանում: Պետք է լինի միայն մեկ՝ Գերագույն դատարան, որ կքննի և մասնավոր, և սահմանադրական հարցեր: Մոտավորապես ամերիկյան կամ բրիտանական մոդելով:

Սակայն ամենասարսափելի հոդվածներից մեկն օրենքի հետադարձ ուժ ունենալու վերաբերյալ դրույթն է, որ շատ լղոզված է և ակնհայտորեն գրված է՝ կամայական որոշման «բացառիկ» դեպքերում քաղաքացուն ծանրագույն պատիժ տալու մի բանի համար, որը հանցանքի գործման պահին այլ` առավել մեղմ պատիժ էր սահմանում:

Առավել մեծ խնդիրներից՝ անհասկանալի է, թե ինչու է ընդհանրապես նախագահի ինստիտուտը պահպանվում: Դա հավելյալ բյուրոկրատիա է և անտեղի: Եթե խնդիրն «ազգային միասնության խորհրդանիշ» լինելն է, ապա դա կապկված երևույթ է, որն ավելորդ է: Հայաստանը մի փոքրիկ տարածք է և առավել սակավաթիվ ու գրեթե միատարր ժողովրդով, որտեղ «ազգային միասնություն»-ը խնդիր չէ, որ այն երաշխավորելու համար նախագահ լինի: Եվ հետո՝ ինչո՞ւ յոթ տարի: Ինչո՞ւ ոչ տասը կամ քսան, կամ հիսուն, կամ ցմահ:

Կան և դրական, լիբերալ, անգամ ուլտրալիբերալ հոդվածներ, որոնք նույնպես չեն բխում մեր երկրի շահերից: Նաև՝ նախագիծը միկրոկարգավորված մի փաստաթուղթ է, որ հեռանալով Սահմանադրության սկզբունքներից՝ հաճախ մտնում է պարզ օրենսգրքի դաշտ: Առկա է նաև ֆրանսիական օրենսդրությանը հատուկ գլխավոր թերություններից մեկը. երբ կոնկրետ հանգամանքը սահմանվում է կոնկրետ հոդվածներով, որոնց, սակայն, հետևում է դրանց վերաբերող՝ չսահմանված բացառություններ հաստատող դրույթ: Դա կամայականությունների լայն դաշտ է բացում, որն արդեն հակառակ է Սահմանադրության բնույթին և էությանը: Ընդհանրապես այս տարբերակը խիստ հակասական է, խիստ թերի և առավել լուրջ մասնագետների աշխատանք և խմբագրում է պահանջում:

Հիմա նախաձեռնությունները հայտարարում են լայն ճակատով պայքարի մասին, բայց մենք գիտենք, որ լայն ճակատները իշխանության համար հրաշալի միջոց են եղել պառակտում մտցնելու և տանուլ տալու համար։ Արդյոք այն կարո՞ղ է դիտարկվել որպես պայքարի արդյունավետ տարբերակ։

– Լայն ճակատները Հայաստանում դատապարտված են: Կյանքը ցույց է տալիս, որ լայնաճակատ պայքարողները Հայաստանում այդ նույն լայն ճակատին բավական լայն և բավական պարալիզացնող հարվածներ են ստանում: Եվ հետո՝ պետք չէ պայքարել այս Սահմանադրության օրինակի դեմ: Պետք է պայքարել այն լավացնելու՝ ակնհայտ տխմարությունները կամ երկակի նպատակներ պարունակող հոդվածները վերացնելու համար: Ընդհանուր առմամբ ընդդիմությունը պետք է հասկանա, որ Հայաստանի ժողովրդավարացման միակ տարբերակը խորհրդարանական հանրապետության մոդելին անցումն է: Պետք է պայքարել, որպեսզի այդ մոդելն ընդունվի՝ իրական ժողովրդավարության ողնաշարով, այլ ոչ թե պայքարել հանուն մի համակարգում մնալու, որն ամեն բան արտադրել է՝ բացի իրական ժողովրդավարությունից: Եթե իշխանությունն առաջարկում է խորհրդարանական հանրապետություն, անհրաժեշտ է օգտվել այդ հնարավորությունից՝ բյուրեղացնելու, արդյունքում ստանալու համար լավագույն խորհրդարանական համակարգ, ոչ թե միանգամից պայքարել այն վիժեցնելու համար: Եթե առաջարկվող տարբերակի սխալական մասերն անհնար է հանել կամ փոփոխել, միայն այդ դեպքում անհրաժեշտ է ամբողջական տարբերակին դեմ դուրս գալ: Որովհետև միանգամից վիժեցնելու արդյունքում մնալու է այն նույն համակարգը, որն անվերջ հնարավորություն է տալիս ժողովրդավարությանը երազանք մնալ:

– Կարծիք կա, որ խնդիրը ներկայացված նախագիծը չէ, այլ՝ թե ով է այն ներկայացնում։ Եվ քանի որ իշխանությունները ունեն վստահության խնդիր, ուստի ցանկացած ներկայացրած փաստաթուղթ արժանանալու էր այս ճակատագրին։ Համամի՞տ եք

Համամիտ եմ այն առումով, որ հասարակության մի ստվար զանգվածի համար իշխանության ամեն գործողություն նենգ է, գաղտնի նպատակներով քողարկված և ոչ ձեռնտու: Դա կարծիք է, որը, սակայն, կիրառելիս անգամ անհրաժեշտ է ողջամտորեն խնդրին մոտենալ: Երբեմն մի կողմի հակառակորդ կողմը քայլեր է կատարում, որոնք արդյունքում հենց իր դեմ են դուրս գալիս, և որոնցից շահում է մյուս կողմը: Այս գաղափարը հնարավորություն է՝ ստանալու մի համակարգ, որն ունեն բոլոր ժողովրդավարական պետությունները: Եվ կրկնեմ՝ այդ նոր Սահմանադրությունը, սակայն, պետք է ազատ լինի այն ախտերից, որոնք այս պահին շրջանառաության մեջ գտնվող նախագծում մասսայականորեն առկա են: «Ես չգիտեմ իրապես ժողովրդավարական մի երկիր, որտեղ պետությունը խորհրդարանական մոդելի չէ:»: Եթե ոմանք հղում անեն ԱՄՆ-ին, ապա անգամ ԱՄՆ-ն է խորհրդարանական, թեև ամերիկյան ներքին քաղաքականության ոչ խորը գիտակներին կարող է թվալ, թե նախագահը հսկայական իշխանություն ունի: Սակայն դա այդպես չէ: Առանց կոնգրեսի նախագահը մեծի մասամբ չի կարող նորմալ գործել: Եվ եթե մի տեղ կոնգրեսին պարտադրում է իր տեսակետը վետոյի իրավունքով, ապա այլ հարցերում անպայմանորեն զիջում է` հավասարակշռություն պահելու նպատակով: Կոնգրեսի անգամ կուսակից ընկերները կարող են ապստամբել նախագահի դեմ կամ նրա առաջարկներին դեմ քվեարկել, և այդ պարագաներում նախագահն անզոր է իր ցանկություններն իրականացնելու գործում: Իրականում ամենագործուն և ամենաիրական ժողովրդավարությունները նրանք են, որոնցում խորհրդարանը բացարձակ իշխանություն ունի, և որտեղ կուսակցապետերը, վարչապետերն ու նախարարները մեծապես կախված են պառլամենտից, և որտեղ պառլամենտում միապետություն չէ՝ ինչպես առաջարկվում է Հայաստանի Սահմանադրության նոր տարբերակում, այլ որտեղ ամեն ոք «անկայուն» է, և որոնց հավաքական «կայունությունը» կախված է սեփական գործողություններից և դրանցից բխող ժողովրդի քվեից: Ի հակադրություն դրա՝ նայեք նախագահական կամ կիսանախագահական մոդելի երկրներին: Նախագահն ամենազոր է, ամենակարող և միահեծան: Կարծեմ՝ այդ տարբերակը Հայաստանում գործել է շուրջ երկուսուկես տասնամյակ: Եթե գործող համակարգը բավարարում է հայաստանցիներին, և այն պահպանելու համար լայն ճակատներ են պետք, ապա դա քաղաքացիների ընտրությունն է, որի պտուղների համար նրանք չպետք է տրտնջան այլևս, այլ շարունակեն ապրել մի կառավարման մոդելում, որն այդքան ատելով՝ այժմ այդքան ցանկանում են պահպանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում