Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին մեկօրյա հացադուլով միացել է բանաստեղծուհի, հարապարակախոս Վիոլետ Գրիգորյանը:
Նա իր մեկօրյա հացադուլի մասին գրել է Facebook-ի իր էջում և կոչ է արել միանալ իրեն:
Ըստ Վիոլետ Գրիգորյանի, մեկօրյա հացադուլները հնարավորություն են տալիս մարդկանց ավելի լայն շրջանակ ընդգրկելու համար:








































