«Հայսուպերսթար» նախագծի մասնակից, կիթառահար և երգիչ Սուրեն Առուստամյանը հաղթել է աշխարհահռչակ կիթառահար Էրիկ Քլեփթոնի հայտարարած մրցույթի ինտերնետային քվեարկությունում: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է news.shanttv.com կայքից:
Աշխարհի տարբեր երկրներից մասնակցության հայտ ներկայացրած կիթառահարները Էրիկ Քլեփթոնի «Կոկաին» (Cocaine) կոմպոզիցիայի քավըր տարբերակներն էին ներկայացրել:
Սուրեն Առուստամյանը ծնվել է 1989 թվականի մայիսի 28-ին Երևանում: 2009 թվականին մասնակցել է «Հայ Սուպերսթար» մրցույթին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
2010 թվականին այդ նույն նախագծի շրջանակում նվագել և երգել է երաժիշտ Յան Գիլանի և Deep Purple ռոք խմբի հետ:
2012թ. հուլիսի 24-29-ը Լատվիայում ներկայացրել է է Հայաստանը «Նոր ալիք-2012» երգի միջազգային մրցույթում:
Լուսանկարը՝ Bravo.am-ի








































