Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

ԵՊՀ-ում աշխատում են Արարատ Միրզոյանից ավելի կոշտ քաղաքական դիրքորոշում ունեցող դասախոսներ. Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Երևանի պետական համալսարանի դասախոս Արարատ Միրզոյանի՝ աշխատանքից հեռացվելու հարցին: Վերջինս այդ մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Միրզոյանն այն նույն դասախոսն է, ով կողմ էր արտահայտվել ուսանողների կազմակերպած դասադուլին:

Ա. Աշոտյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ Միրզոյանը ժամավճարով է դասախոսել, իսկ պետական համալսարանում տարեկան բազմաթիվ այդպիսի դասախոսներ են աշխատում, որոնց պայմանագիրն ավարտվելուն պես՝ նրանք այլևս չեն դասավանդում համալսարանում:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ԵՊՀ-ում ավելի կտրուկ և կոշտ քաղաքական դիրքորոշում ունեցող դասախոսներ կան, ովքեր հենց այս պահին դասավանդում են համալսարանում. «Ես Արարատին ճանաչում եմ շատ վաղուց և չեմ ուզում վիրավորել, բայց նրանից ավելի կտրուկ քաղաքական դիրքորոշում ունեցող դասախոսներ կան»,- ասաց նա:

ԿԳ նախարարն անդրադարձավ նաև մի խումբ ուսանողների կողմից ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականի պահանջին:

«Ինչպես արդեն բոլորդ տեսաք, հայ ուսանողությունը դեմ է դասադուլին, ուսանողները սովորել են ուզում, այդ պատճառով էլ բողոքի այդ տեսակը կարճ ժամանակ անց մարեց: Եթե հետևեք բնապահպան ակտիվիստներից մեկի ֆեյսբուքայն էջի նկարներին, ապա սարսափելի մի նկար կտեսնեք այն մարդկանց մասին, ովքեր դեմ են արտահայտվել դասադուլին: Մարդիկ էլ գուցե պետք է և գուցե արդեն իսկ պատասխանել են նրանց: Ուսանողությունն ապացուցեց, որ ինքը դեմ է դասադուլին, ես էլ առհասարակ դեմ եմ բուհը քաղաքականացնելուն»,-ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ վերջերս դպրոցներում ավելացել են աշակերտներին ծեծի միջոցով պատժելու դեպքերը, ԿԳ նախարարը նշեց, որ մամուլի համար գայթակղիչ է ամեն մի բռնություն դարձնել օրվա թեմա՝ առանց դրա հավաստիությունը ստուգելու:

«Ուսուցիչները չպիտի դառնան հանրային քննարկման զոհ: Երբ ինչ-որ ուսուցիչ թույլ է տալիս իրեն ոչ նորմալ վարք, ինչո՞ւ ենք մենք անհամարժեք բաներ սպասում: Ծեծը, բռնությունը երեխայի նկատմամբ չեն արդարացվում և ոչ մեկի կողմից, իսկ ես էլ շոումեն չեմ, որ ինձ ահազանգեն, ես էլ ելնեմ, սուրս ճոճեմ ու հրահանգ տամ, որ այս կամ այն ուսուցչին աշխատանքից ազատեն: Պատիժները պետք է լինեն համարժեք. ի՞նչ անենք այդ մարդկանց՝ վտարե՞նք երկրից»,- նկատեց ԿԳ նախարարը:

Արմեն Աշոտյանի՝ կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ծրագիրը կներկայացնենք ավելի ուշ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում