Saturday, 27 04 2024
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից

Կոմպրոմատային պատերազմի շեփորը

ՀԱԿ-ի անդամ Տիգրան Առաքելյանի կալանավորումը կարծես թե առանձնապես քաղաքական մեծ աղմուկ չի առաջացրել, ինչը գուցե և դեռ առջևում է: Սակայն այս գործը իսկապես հետաքրքրական բնույթ ունի և կարող է հեռուն տանող ազդակներ ունենալ ողջ քաղաքական և իշխանական դաշտի համար:

Ինչպես հայտնի է, Տիգրան Առաքելյանին մեղադրում են որոշ ՀՀԿ-ական գործիչներից գումար կորզելու փորձերի համար, որ նա, ըստ մեղադրական վարկածի, արել է այդ գործիչների մասնակցությամբ սեռական բնույթի տեսագրություններով շանտաժի միջոցով:

Այս գործի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն իրավիճակն ինքնին ինչ-որ առումով արտառոց է հայաստանյան իրականության համար, իսկ ինչ-որ առումով էլ՝ սովորական: Սովորական է այն իմաստով, որ կոմպրոմատների առկայությունն ու առատությունը հայաստանյան քաղաքական իրականության մեջ նորություն չէ: Արտառոց է այն տեսանկյունից, որ կարծես թե առաջին անգամ ազդարարվում է քաղաքական դաշտում սեռական բնույթի կոմպրոմատների առկայությունը:

Եվ ահա այս տեսանկյունից է, որ գործը բավական ուշագրավ է և ավելի լայն դիապազոն ունի, երևի թե, քան զուտ Տիգրան Առաքելյանի հասցեին մեղադրանքը և քննությունը:

Ըստ էության, կարելի է ենթադրել, որ այս գործով ավելի մեծ ազդակ է հղվում իշխանության ներկայացուցիչներին, իսկ միգուցե նաև քաղաքական դաշտին ընդհանրապես, որ առկա են նմանօրինակ կոմպրոմատներ, և որոնք կարող են հասանելի դառնալ հասարակությանը:

Եթե ընդունենք, որ Տիգրան Առաքելյանի ձեռքում իսկապես եղել են նման տեսագրություններ, ինչպես պաշտոնական վարկածն է ասում, ապա միանգամայն տրամաբանական է, որ նման տեսագրությունները կարող են հայտնվել նաև շատ այլ ձեռքերում կամ տեղերում: Այսինքն՝ ըստ էության առկա է նախազգուշացման տարրը, թե ում, ինչու, ինչպես՝ դա արդեն այլ հարց է, և նա, ում նախազգուշացնում են, երևի թե հաստատ կհասկանա մեսիջը:

Իսկ քանի որ Հայաստանում իշխանությունը ներհամակարգային հակասությունների բուռն կծիկով մտնում է վերարտադրության և վերաբաժանման բավական հանգուցային փուլերից մեկը՝ սահմանադրական բարեփոխումների խնդրով և ընտրական առաջիկա գործընթացներով, ապա պետք է իհարկե ենթադրել, որ ներիշխանական պայքարը կստանա շատ կոշտ բնույթ և կլինի իրավիճակի ընդհանուր կառավարելիության կարիք նաև:

Այս իրավիճակում իհարկե կոմպրոմատները ոչ միայն ավելորդ չեն լինում, այլև ըստ էության լինում են և ազդեցության, և կառավարելիության հիմնական գործիքներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում