Միլանի «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատիի կարծիքով` իր թիմը հիանալի խաղ ցուցադրեց Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչիշրջանակներում կայացած «Տոտենհեմ»-ի դեմ խաղում:
«Կարծում եմ` մենք հիանալի խաղ ցուցադրեցինք: «Ինտեր»-ի ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ հպարտություն ունեն: Մեր ֆուտբոլիստները վտանգավոր պահեր էին ստեղծում մրցակցի դարպասի մոտ ամբողջ խաղի ընթացքում:
Մենք կարող ենք հպարտանալ տղաներով: Համաձայն եմ, մենք դուրս մնացինք մրցաշարից, սակայն կարևոր է, որ պատվով դուրս եկանք իրավիճակից»,- նշել է Մորատին:








































