Sunday, 28 04 2024
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Տուրիզմի խթանմանը լծված կառավարությունն անգամ այդ ոլորտում զուգարանի հարց ի վիճակի չէ լուծել

Ամառային այս շրջանում քաղաքացիների քննարկումների գլխավոր թեման տուրիզմն է։ Եթե արտագնա տուրիզմի մասով քննարկվում է դրսում զբոսաշրջիկների համար ստեղծված հարմարավետ պայմաններն ու որոշ տեղերում մատչելիությունն ու կատարյալ հանգիստը, ապա Հայաստանում միայն տուրիզմի գրավչության բացակայությունը՝ սկսած ծրագրային քաղաքականությունից ընդհուպ ամենատարրական անհրաժեշտ պայմանների բացակայությունը։ Ամոթալի է, սակայն մինչ օրս ՀՀ ներգնա տուրիզմի ամենամեծ խնդիրը զուգարանների բացակայությունն է։

Տուրիստական ընկերությունները մատնանշում են նաև ճանապարհների անմխիթար վիճակը, որը ստվերում է Երևանից փոքր ինչ հեռու գտնվող տեսարժան վայրերի գրավչությունը։ Տուրիստական ընկերությունները ստիպված են լինում բարձր գներով վարձել հարմարավետ մեքենաներ, որպեսզի ճանապարհների խնդիրները հնարավոր լինի առանց հետևանքների հաղթահարել։ Տուրիզմի խթանումն այդքան կարևորող պաշտոնյաներն անգամ ի զորու չեն զբոսաշրջիկներին երկիրը ներկայացնելու ծրագիր մշակել, բացի հայտնի կոթողներից, նորանոր վայրեր ընդգրկել։ Մի քանի եկեղեցական համալիրներից այն կողմ չեն անցնում, մինչդեռ շատերն են քաջատեղյակ, որ Հայաստանի բնությունը հարուստ է անձեռակերտ գլուխգործոցներով, որոնց ցանկով կարելի է շատերի համար գայթակղիչ դարձնել Հայաստանը։

«Էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերության տնօրեն Աննա Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բացի հայտնի տեսարժան վայրերից, իրենք են փնտրում գեղատեսիլ վայրեր և ներառում իրենց ցանկում, որպեսզի առաջարկվող փաթեթն ավելի հարուստ ու գրավիչ լինի։ Միջազգային մակարդակում զբոսաշրջության պայմանների հետ համեմատվելու աղերսը միայն հյուրանոցների գներն են։ Երևանի կենտրոնի հյուրանոցների և եվրոպական մի շարք երկրների կենտրոնական փողոցների հյուրանոցների գները գրեթե նույն արժեքի են։ Օրինակ Բարսելոնայում, Աթենքում և Երևանում այս շրջանում կարելի է վարձել երկտեղանոց համար մեկ օրվա դիմաց 35 հազար դրամ վճարելով՝ ներառյալ նախաճաշը։ Երեք աստղանի հյուրանոցները գրեթե նույն արժեքի են։ Մեր զրուցակցի խոսքով, դա Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար խնդիր չէ։

Հայաստանյան հյուրանոցների գները, որպես կանոն, ՀՀ քաղաքացիների համար են խնդրահարույց, քանի որ երկրում աշխատավարձերը ցածր են։ Ի տարբերություն մյուս երկրների, հայաստանյան տուրփաթեթները հիմնականում կարճաժամկետ են՝ հինգից յոթ օր։ Օրերի պակաս քանակը կախված է նաև առաջարկվող փաթեթի ծրագրից։

«Փաթեթները հիմնականում նույն շեշտադրությամբ են՝ եկեղեցական տուրիզմ է, ինչն իմ կարծիքով, սխալ է։ Որքան էլ դա շատ կարևոր է, բայց միայն դրա վրա շեշտը դնել պետք չի, պետք է ներառվեն նաև այլ տեսարժան վայրեր, լինի բազմազանություն։ Օրինակ, մենք ներառել ենք Զվարթնոցի տաճարը Էջմիածնի հետ, բացի այդ Գառնի-Գեղարդի ճանապարհին ներառել ենք նաև Էրեբունի թանգարանը։ Այնպես չստացվի, որ միայն Գառնի-Գեղարդի ու Խոր Վիրապի վրա կենտրոնանան։ Հայաստանը տուրիստներին գրավելու հնարավորություն ունի, սակայն շատ բաներ դեռ բացահայտված չեն։ Մի օրինակ բերեմ. Ես գիտեմ, որ քիչ էքսկուրսավարներ են ուշադրություն դարձնում Գառնու տաճարի կողքի տեսարանին, որն ամբողջությամբ ջութակի տեսարան է, նման բաները դրսում շատ մեծ ուշադրություն են դարձնում, օրինակ Մալդիվներում, կամ որևէ տեղ եթե մի սրտաձև կղզի է լինում, ամբողջ աշխարհով մեկ գովազդում են, որ ունեն սրտաձև կղզի։ Սրանք ուղղակի դետալներ եմ ասում, որոնք շատ կարեւոր են տուրիզմն ավելի գրավիչ դարձնելու համար։ Բայց, ընդհանուր առմամբ անձեռակերտ բնական պատկերների առումով շատ բան կա Հայաստանում ցույց տալու ու գովազդելու, ինչն ամբողջությամբ բացահայտված չէ»,- ասաց Աննա Հարությունյանը։

Տուրիստական կազմակերպություններից շատերն են դժգոհում, որ այդ ուղղությամբ երկրում տարվող աշխատանքներն այդպես էական արդյունք չունեցան։ Տուրիստական ընկերություններն էլ իրենց բիզնես շահերից ելնելով, սեփական փնտրտուքներով փորձում են հնարավորինս հետաքրքիր փաթեթ առաջարկել, սակայն այն չի կարող երկրի բյուջեի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտի զարգացմանը խթանել, եթե պետության կողմից առանձնահատուկ ջանքեր չկան։

«Օրինակ եթե մենք հարմարավետ մեքենա վարձելով կկարողանանք այդ ճանապարհների խորդուբորդը հաղթահարել, բայց հո չենք կարող պետքարանների հարցը լուծել։ Եթե ճանապարհներին պատահում էլ են, այնքան վատ վիճակում են, որ անհարմար ես զգում առաջարկել տուրիստին »,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Հայաստանում ներգնա տուրիզմի 7 օրյա փաթեթը միջինում արժե 400 դոլար, որը ներառում է երեք աստղանի հյուրանոց, նախաճաշ, տրանսֆերներ, բացի ավիատոմսը։

Այնպես որ տարիներ շարունակ զբոսաշրջությանը զարկ տվող կառավարությունն անգամ ի վիճակի չէ այդ ոլորտում զուգարանի հարց լուծել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում