Վատիկանի Սիքստինյան կապելլայում Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսը մատուցել է իր առաջին ժամերգությունը, որին մասնակցել են նաև իրեն ընտրած կարդինալները՝ նրա վրա դնելով կաթոլիկ եկեղեցու բարեփոխման ծանր բեռը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Դառնալով կաթոլիկների հովվապետ՝ Խորխե Մարիո Բերգոլիոն հավատարիմ իրեն՝ շարունակում է համեստություն ցուցաբերել և ամեն ինչ անել յուրօրինակ ձևով: Օրինակ՝ նա ցանկություն է հայտնել շաբաթ օրը հանդիպել լրագրողներին: Վատիկանը շոկի մեջ է: Հռոմի պապերը երբեք հարցազրույց չեն տվել:
Պապի համեստության մասին գիտի ողջ Բուենոս Այրեսը: Նա երթևեկել է մետրոյով, ֆուտբոլ դիտելու գնացել (Պապը «Սան Լորենցո» թիմի երկրպագուն է), ապրում է համեստ բնակարանում, սիրում տանգո:
Հռոմի պապի պաշտոնում նրա ընտրվելը Արգենտինան տոնել է այնպես, կարծես հաղթանակած լիներ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: Նրան նույնիսկ նախագահ Քրիստինա Քիրշներն է օրհնել: Նա հաճախ է արքեպիսկոպոսի հետ վիճել միասեռական ամուսնությունների շուրջ, որոնք երկրում թույլատրվել են, մինչդեռ Բերգոլիոն դա չի ընդունում: Ֆրանցիսկոսը դեմ է հղիության արհեստական ընդհատումներին, էֆթանազիային: Նա պահպանողական է:
Դեռևս հայտնի չէ, թե ով է քվեարկել Բերգոլիոյի օգտին: Վարկած կա, որ վերջին պահին արգենտինացուն աջակցել է հին գվարդիան՝ հռոմեական կուրիան: Թե որքանո՞վ Պապը երախտապարտ կլինի նրան՝ հայտնի կդառնա շուտով, երբ նա հայտնի Վատիկանի պետքարտուղարի անունը:











































