«Հրապարակի» տեղեկություններով, 2 օր է՝ ՀՅԴ ԳՄ-ում քննարկումներ են գնում ավագանու իրենց ցուցակի շուրջ:
Ամենայն հավանականությամբ, ցուցակի առաջին տասնյակում կընդգրկվեն հայտնի քաղաքական դեմքեր՝ Արմեն Ռուստամյան, Լևոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան, Արսեն Համբարձումյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան: Ցուցակում տեղ կունենան նաև ՀՅԴ տարածքային կառույցների ղեկավարները՝ մանավանդ նրանք, ովքեր լավ են աշխատել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ վերջում էլ ավագանիում կընդգրկվեն նրանք, ովքեր նախընտրական փուլում ակտիվ կլինեն և մեծ թվով ձայներ կբերեն կուսակցությանը:








































