Sunday, 21 06 2026
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ

Ինչու է ԵՊՀ-ն այդքան մանրացել. մամուլ

«Առավոտը» խմբագրականում գրում է. «Հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանին թույլ չեն տվել հանդիպելու Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ, իսկ երիտասարդ դասախոս Արարատ Միրզոյանին, որը պահանջում էր ռեկտորի օգնականի հրաժարականը, թույլ չտվեցին դասախոսություններ կարդալ Երևանի պետական համալսարանում:

Այդ դեպքերը հավասարազոր չեն, որովհետև Ֆրանսիական համալսարանը մասնավոր հաստատություն է, արտասահմանյան մենեջմենթով, և ես դժվարանում եմ ասել, թե ինչպիսի չափանիշներով են նրանք առաջնորդվել՝ չթողնելով շնորհալի դերասանի մուտքը բուհ: Մինչդեռ Երևանի պետական համալսարանը ապրում է, գոյատետւմ է մեր՝ հարկատուներիս հաշվին, և պետք է ամբողջությամբ հաշվետու լինի հասարակությանը: Բայց հենց այդ բուհը չափազանց կարծրացած է դոգմատիկ «հանրապետականության» մեջ՝ ավելի շատ, քան մնացած բուհերը: Ասենք, Մանկավարժական համալսարանում, որտեղ ես դասավանդում եմ, «ռեկտորի քաղաքական վրեժխնդրության» դեպքերի մասին ես վերջին տարիներին չեմ լսել:

Պետական համալսարանում, այսպես ասած՝ «Մայր բուհում», որը, կարծես թե, պետք է օրինակ լինի բոլոր մնացած բուհերի համար, գերիշխում է կաղապարված, «քառակուսի» մտածողությունը: Համալսարանական պատմաբանները դասագիրք են գրում, որում «Մարտի 1-ի» հարցում դրսևորվում են ավելի իշխանամետ, քան ինքը՝ իշխանությունը: Եվ այստեղ խոսք չի կարող լինել «ակադեմիական ազատության» մասին, որովհետև խոսքը ոչ թե պարզապես գրքի, այլ դասագրքի մասին է: Հենց ԵՊՀ-ում են, չգիտես ինչու, կենտրոնացած մեծ քանակությամբ կրծքանշան ունեցող «կոմսոմոլ» կարիերիստները, այդ թվում՝ ռեկտորի վերոհիշյալ օգնականը, որոնք, բացի կեղծ «նժդեհական» բանաձևեր արտաբերելուց, ոչ մի այլ բանի ընդունակ չեն:

Ասել, որ այդ բուհը ինչ-որ առանձնահատուկ դոգմատիկ ավանդույթներ ունի, արդար չէր լինի: Կոմունիստների ժամանակ, այդ շրջանին հատուկ խիստ բացասական դրսևորումներով հանդերձ, ԵՊՀ-ում հնարավորություններ կային ազատ ստեղծագործական դրսևորումների համար: Կարող եմ դրա մասին վստահաբար ասել, որովհետև այդ բուհում տասնամյակներ շարունակ փիլիսոփայություն են դասավանդել իմ ծնողները: Նրանք չէին հակադրվում այդ ժամանակվա համակարգին, բայց իրենց հայացքներով չափազանց ազատական էին և զուրկ էին որևէ կարծրատիպերից: (Կարծում եմ՝ նրանց ուսանողները դա կհաստատեն): Բայց նույն ԵՊՀ-ում դասավանդում էին նաև մարդիկ, որոնք հակադրվում էին կոմունիստական ռեժիմին և հետապնդվում էին վերջինիս կողմից, օրինակ՝ Էդմոն Ավետյանը և Ռաֆայել Պապայանը:

Ինչո՞ւ է, ուրեմն, Մայր բուհն այդքան խեղճացել ու, կարելի է ասել, մանրացել: Շատերն այստեղ ինչ-որ անձնական բացատրություններ են փնտրում: Կարծում եմ՝ խնդիրն ավելի խորն է, համակարգային է և գալիս է ԵՊՀ-ի վերջին 20 տարվա պատմությունից: Բայց դա առանձին թեմա է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում