Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Դասական հայկական մեխանիզմի նոր փաթեթավորումը

Օգոստոսի 1-ին հայտարարվեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորումը կառավարությունն իրականացնելու է Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վաճառքի գումարից:

Թե ինչու էր Հայաստանի կառավարությունը մինչև վերջին պահը, մինչև թանկացման որոշման ուժի մեջ մտնելը հանրությունից գաղտնի պահում սուբսիդավորման աղբյուրը՝ մնում է միայն գուշակել. կա՛մ կառավարությունը այլ աղբյուրներ է փնտրել և չի գտել, կա՛մ էլ փորձել է այլ պատասխաններ ու բացատրություններ գտնել սուբսիդավորման աղբյուրի մասին հարցին՝ հրաշալի հասկանալով, որ Որոտանի կասկադը ըստ էության ևս պետական գույք է, այսինքն՝ հանրային սեփականություն է, որի վաճառքից ստացված գումարով էլեկտրաէներգիա սուբսիդավորելը ըստ էության կրկին նշանակում է ՀԷՑ-երում գողությունը սուբսիդավորել հանրության հաշվին:

Այսինքն՝ կառավարությունը, որ հայտարարել էր, թե իբր ոչ մի բյուջետային գումար չի ծախսելու սուբսիդավորման վրա, ըստ էության հանրային ունեցվածքի վաճառքից ստացված գումարի մի մասն է ծախսում այդ նպատակի համար՝ այդպիսով հասարակությանը ստիպելով իր ունեցվածքով վճարել ՀԷՑ-երի հին և շատ հավանական է՝ նոր սեփականատերերին:

Հին սեփականատերը, այսինքն՝ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն, փաստորեն ստանում է իր ուզածը, և ըստ էության իր ուզածը կստանա նաև նոր սեփականատերը, որը, ամենայն հավանականությամբ, կարող է «Տաշիր գրուպի» հիմնադիր, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը լինել:

Այսինքն՝ բոլորը այդպիսով հասարակության հաշվին գոհ կմնան, իսկ հետո հավանական է, որ նոր սեփականատերը հայտարարի, որ էլեկտրաէներգիայի թանկացման կարիք չկա և այդպիսով նաև փորձի, այսպես ասած, հասարակական կապիտալ կուտակել առաջիկա քաղաքական պրոցեսների համար, որոնց Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ ուժի տեսքով մասնակցելու է:

Արդյունքում Հայաստանի էներգետիկ համակարգում հայ-ամերիկյան բացառիկ գործարքից ստացված եկամտի մի զգալի մասը կծառայի ոչ թե հասարակությանը, հասարակության համար կարևոր նպատակներին, այլ կգնա ընդամենը ներհամակարգային պայմանավորվածությունների սպասարկմանը: Այսինքն՝ ըստ էության դասական հայաստանյան մեխանիզմ, որը իրականացվում է հերթական անգամ՝ պարզապես մի քիչ, այսպես ասած, նոր փաթեթավորմամբ:

Դրա արդյունքում, ըստ էության, զգալիորեն կնվազի Որոտանի և ռազմավարական, և տնտեսական կարևոր նշանակությամբ գործարքի հանրային՝ թեկուզ անուղղակի էֆեկտիվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում