Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդին կրկին ազգային ընտրանում ընդգրկելու պատճառները:
«Այս ընթացքում հետևել եմ նրա խաղին: Ռիոն հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Ֆերդինանդն արժանացել է այս հրավերին իր խաղով:
Վստահ եմ, որ Ռիոն կօգնի մեզ հաղթանակ տանել առաջիկա երկու հանդիպումներում: Մենք որոշում ենք կայացրել նրա օգտին, քանի որ վստահ ենք` Ֆերդինանդը կկատարի իր վրա դրված աշխատանքը»,- նշել է մասնագետը:









































