Wednesday, 15 05 2024
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել

Վենետիկի հանձնաժողովը թող ընդհանրապես չխառնվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավաբան Հարություն Բաղդասարյանը:

Պարոն Բաղդասարյան, սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր գնահատականն է հայտնել Վենետիկի հանձնաժողովը՝ առաջարկելով հանել ընտրությունների երկու փուլը։ Ի՞նչ կարծիքի եք առաջարկի վերաբերյալ։

– Եթե մենք խոսում ենք սահմանադրական փոփոխությունների մասին, նշանակում է՝ սկզբունքորեն ընդունում ենք, որ Սահմանադրությունը պետք է փոխվի։ Սկզբունքային խնդիրը մեզ մոտ այլ է՝ արդյոք անհրաժե՞շտ է Սահմանադրությունը փոխել: Երբ այս հարցի պատասխանը տանք, նոր կարող ենք անցնել դատական իշխանության, գործադիր իշխանության, ընտրությունների կարգին և այլն։ Հիմա մեզ որևէ մեկը, այդ թվում նաև` Վենետիկի հանձնաժողովը, ըստ էության, որևէ կոնկրետ բան չի ասում, թե երկրի առաջ ծառացած այնքան խնդիրների պայմաններում Սահմանադրությունն այս պահին փոխելն ընդհանրապես, որքանով է արդիական: Նրանք ասում են՝ սրանք պիտի հանենք, սրանք թողնենք, ես ասում եմ՝ Վենետիկի հանձնաժողովը թող ընդհանրապես չխառնվի: Սահմանադրության փոփոխության քննարկումը ընդհանրապես պետք է հանվի քննարկումից: Մենք այսօր այդքան ժամանակ չունենք, որ նման անմիտ բաներով զբաղվենք: Այս պահին Սահմանադրությունը ժամանակավրեպ է, էլ չեմ ասում նաև, որ շատ վտանգավոր: Սահմանադրության փոփոխությունը լուծո՞ւմ է երկրում տնտեսական զարգացման հարցը, լուծո՞ւմ է Ղարաբաղի խնդիրը, արդյոք լուծո՞ւմ է արտագաղթի խնդիրը. այս սահմանադրական փոփոխություններով ոչ մի բան չի փոխվելու: Գործող Սահմանադրության միջոցով էլ իշխանությունը ցանկացած կերպով վերարտադրվում է։ Այսինքն՝ եթե իրենք իշխանությունից գնան և հետո նոր Սահմանադրություն փոխեն, ես կհամաձայնվեմ դրա հետ: Իրենք մնացել են իշխանության մեջ և իշխանության ներսում կոսմետիկ փոփոխություններ են ուզում անել։

Իրենց համար շատ վտանգավոր հետևանք է ունենալու Սահմանադրությունը հանրաքվեի դնելու հարցը: Իրավիճակը միանգամից փոխվելու է: Որովհետև դրան պետք է մասնակցի ժողովրդի ոչ պակաս, քան մեկ քառորդը. ուզած-չուզած՝ մեկ միլիոն մարդու պետք է բերեն ընտրության։ Սա լուրջ խնդիր է:

Հիմա ինչ վերաբերում է պառլամենտական ընտրությունների երկրորդ փուլ լինելուն կամ չլինելուն, այս հարցը ինձ թվում է՝ հանելու են մի պարզ պատճառով. այս պայմաններում այն կուսակցությունները, որ համաձայն են, վաղը-մյուս օրը հասկանալու են, որ կերակրատաշտակից իրենց բաժին չի հասնելու: Հանրապետականը միանձնյա կգա իշխանության, նախարարներ կնշանակի, իսկ իրենց ոչ մի բան չի մնա: Ընդ որում՝ երկփուլ ընտրությունները պրակտիկայում չձևավորված ինստիտուտ են, սա տեսական խնդիր է, որն այստեղ չի աշխատելու։ Դրա համար ճիշտ կլինի, որ սրա մասին ընդհանրապես չխոսենք:

Հիմա տեսեք՝ մենք վերցնում ենք իրավական խնդիրների քննարկման հարցը, գլոբալը՝ թողնում: Սահմանադրության մասին չպետք է խոսենք, այն պետք է հանենք համաժողովրդական քննարկումից: Ի դեպ, ես չէի ասի, որ այն ամբողջությամբ վատն է, բայց խնդիր չունեմ քննարկելու Սահմանադրության նոր տարբերակը։ Սահմանադրության հարցը չէ կլոնավորման հարցը, վերգենական հիվանդությունների հարցը, սպանությունը, որպես բացառիկ երևույթ, թույլատրելիության հարցը և այլն։ Սրանք սահմանադրական նորմեր չպետք է լինեն, դրանք օրենսդրական նորմեր պետք է լինեն։ Սա որպես իրավաբան եմ ասում, իսկ որպես այս երկրի քաղաքացի՝ ասում եմ՝ հանեք այս Սահմանադրությունը, վաղը Ղարաբաղում եթե կռիվ սկսվի, մենք այդ ժամանակն էլ չենք ունենա, մեզ այսօր շատ ավելի կարևոր է անվտանգության խնդիրը, քան շատ ավելի ժողովրդավարական երկիր ունենալը։ Ի վերջո, գործող Սահմանադրության մեջ գրված է՝ ժողովրդավարական երկիր, իսկ ինչո՞ւ այն կյանքի չի կոչվում։

Այսինքն՝ մեր խնդիրը Սահմանադրությունը փոփոխե՞լը չպետք է լիներ, նոր սահմանադրական հանրաքվե իրականացնելը։ Ո՞ր դեպքում կսկսվի գործել Սահմանադրությունը՝ իշխանության փոփոխությա՞ն դեպքում։

– 2000-ականների սկզբին ես մի բրոշյուր եմ գրել, որտեղ նշել եմ, որ կողմնակից եմ պառլամենտական հանրապետությանը: Այդ ժամանակ ստեղծվել էր տնտեսական, սոցիալական, քաղաքական հարմար պահ, երբ կարելի էր անցում կատարել խորհրդարանական պետությունից, բոլոր հարցերը ժողովրդավարական ճանապարհով բերել խորհրդարան՝ քննարկման։

Երբ Երրորդ հանրապետության առաջին պառլամենտը ձևավորվեց, դա էլ խորհրդարանական պետության ձև էր։ Ի՞նչ առավելություն ունի խորհրդարանական պետությունը: Բոլոր հարցերը դառնում են պատգամավորների քննարկման առարկա: Այսինքն՝ այն ինքնին ժողովրդավարական ավելի լայն հնարավորություն ունի: Նախագահական պետության ժամանակ նախագահն է որոշում՝ ում որ պաշտոնին նշանակել։

Ինչու եմ սկզբունքորեն դեմ այս պայմաններում խորհրդարանական պետությանը: Հիմա, ենթադրենք, Ղարաբաղում պատերազմ սկսվեց, ի՞նչ ենք անելու. բոլոր պատգամավորները պետք է հավաքվեն, որպեսզի որոշեն՝ պատերազմ անո՞ւմ ենք, թե՞ չենք անում: Նախագահական հանրապետության ժամանակ ավելի հեշտ կլիներ, այստեղ միանգամից հրամանագիր է արձակվում, հետո ներկայացվում է Ազգային ժողով, թող Ազգային ժողովը որոշի կամ չորոշի: Պատերազմական երկրներում պառլամենտական կարգեր չեն մտցնում փոխելու, պատերազմող երկրում այսպիսի համակարգ չեն փոխում, պատերազմող երկրում Սահմանադրություն փոխել և նախագահականից անցնել պառլամենտականի՝ սխալ է:

Պարոն Բաղդասարյան, Դուք վստահ եք, որ Սահմանադրության այս տեքստը չի՞ դրվելու քվեարկության։

– Եթե դնեն էլ քվեարկության, այն չի անցնելու: Թող գոնե մեկ անգամ լսեն մեզ:

Որո՞նք են ամենամտահոգիչ կետերը, որոնց Դուք կտրականապես դեմ եք։ Բացի այն, որ նախագահի լիազորությունները պատերազմական իրավիճակներում թուլանում են։

– Որպես քաղաքացի՝ ես չեմ ընդունում Սահմանադրության փոփոխությունը։ Հիմա որպես փաստաբան եմ ասում. դատական իշխանության գլխում Դուք տեսե՞լ եք՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատարաններ կա՞ն, թե՞ չէ: Հիշո՞ւմ եք, երբ Պերմյակովի գործի ժամանակ քննարկում էին։ Մինչդեռ, ՀՀ-ում դատավարությունն իրականացվում է հայերեն լեզվով, դատարաններում կախվում է ՀՀ դրոշը, դատավորներին էլ նշանակում է ՀՀ նախագահը: Հիմա պատկերացրեք՝ ՀՀ-ում գործում է օտար երկրի դատարան:

Եթե սահմանադրությունը պատասխանած լիներ այս հարցին, կասեի՝ սկզբունքային հարց է։ Սա սահմանադրական նորմ է՝ ՀՀ տարածքում կարո՞ղ են լինել օտարերկրյա դատարաններ, թե՞ չեն կարող լինել։

Բացի այդ, խոսքը վերաբերում է վարչարարությանը, այսինքն՝ գործադիր իշխանությանը, ինչը պարզ ենթադրում է, որ լինելու է մեկ կենտրոնից կառավարվող իշխանություն։ Այսինքն՝ իշխանությունը մշտապես հնարավորություն է ունենալու վերարտադրվելու։ Հիմա եթե մենք ստեղծում ենք մի պետություն, որտեղ իշխանությունը մշտապես վերարտադրվում է, ժողովրդավարությունից այն կիլոմետրերով հեռու է։ Այդ նախագծով վարչապետի նշանակման կամ ընտրության համար չկան սահմանափակումներ, իսկ մեզ նման ասիական երկրների համար դեմոկրատիան կաղում է։ Մշտապես նույն կուսակցությունը կգա իշխանության, ցմահ վարչապետ կունենանք։ Սովորաբար այլ երկրներում քաղաքական կուսակցությունների վրա են ձևավորվում մնացած մարմինները, իսկ Հայաստանում չկան այդպիսի կուսակցություններ, Հայաստանում կան մարգինալ կամ վտարանդի կուսակցություններ։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր Հայաստանում բարիդրացիական հարաբերությունների մեջ են մտնում իշխանության հետ, որ ինչ-որ պորտֆելներ են ստանանում, կամ էլ իշխանության հետ հարաբերությունները փչացնում են և հեռանում երկրից ու դադարում գոյություն ունենալուց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում