Sunday, 28 04 2024
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Հասարակության անելիք չկա, անելիք ունեն էլիտաները

Սահմանադրության փոփոխության իշխանության նախաձեռնած գործընթացի համատեքստում առավել հաճախ հնչող հարցերից մեկն այն է, թե ինչ պետք է անի հասարակությունը, ինչպես պետք է վերաբերվի այդ գործընթացին: Օրինակ՝ կան քաղաքական ուժեր, որոնք հասարակությանը կոչ են անում բոյկոտել գործընթացը: Իհարկե, նրանցից որևէ մեկը դեռևս չի ներկայացրել, թե օրինակ՝ որն է լինելու բոյկոտի հաջորդ քայլը:

Ենթադրենք՝ հասարակությունը բոյկոտեց, չգնաց քվեարկության: Հազիվ թե իշխանությունը չի ենթադրել այդ տարբերակի հնարավորությունն ու ըստ այդմ արդեն մանրամասն պլանավորել իր անելիքը, որի շարքում կարող է լինել պարզապես ընդունել հասարակության բոյկոտն ու այդպիսով անցնել ընտրական փուլի գործող Սահմանադրության պայմաններում: Այսինքն՝ ըստ էության ստացվում է, որ իշխանությունը կարող է իմանալ, թե ինչ է անելու ինքը հետո, իսկ ահա հասարակությունը չգիտի, համենայնդեպս, երբ ասում են բոյկոտ, չեն ասում հաջորդ քայլը: Իշխանության հեռացում, «ռեժիմի վերացում» և այլն, դրանք քայլերի մասին ասելիք չեն: Դրանք վաղուց վկայում են քայլերի բացակայության, ոչ թե առկայության և ծրագրերի ու անելիքների հստակության մասին:

Հասարակության անելիքը հասկանալու համար, նախ երևի թե պետք է հասկանալ, թե ինչ ենք նկատի առնում հասարակություն ասելով: Ո՞վ կամ ովքե՞ր են հասարակությունը: Մենք դրա մեջ ներառո՞ւմ ենք մարդկանց, ովքեր իրենց առօրյա հացի հոգսով են զբաղված, թե՞ հասարակություն ասելով նկատի ենք առնում այն ակտիվ հատվածին, որը մասնակցում է քաղաքական, քաղաքացիական ակցիաների, տարբեր նախաձեռնությունների: Որովհետև այստեղ գործ ունենք տարբեր շերտերի և խմբերի հետ, հետևաբար՝ երբ դնում ենք հարց, թե որն է հասարակության անելիքը, ըստ էության այդ հարցը անպատասխան է ապրիորի, որովհետև չկա պատասխան, թե ո՞ւմ ենք մենք դիտարկում հասցեատերն այդ հարցի:

Չէ՞ որ օբյեկտիվորեն, մարդիկ, որոնք տարբեր սոցիալական շերտերում և խմբերում են, տարբեր խնդիրներով ու առօրյայով, չեն կարող միաժամանակ նույն բանն անել, եթե, իհարկե, խոսքը, ասենք, զանգվածային հանրահավաքի մասին չէ: Բայց զանգվածային հանրահավաքը Հայաստանում վաղուց սպառված և անհաջող մեթոդաբանության տարր է, հետևաբար՝ պետք է դուրս գալ այդ պատկերացումից: Ըստ այդմ՝ պետք է դուրս գալ «հասարակության անելիք» պատկերացումից: Չկա հասարակության անելիք: Կան հանրային խմբեր, որոնք պետք է հասարակությանը ներկայացնեն որևէ առաջարկ՝ կապված կամ սահմանադրական փոփոխության, կամ որևէ այլ հարցի հետ: Ընդ որում՝ այդ առաջարկները վաղուց արդեն պետք է դուրս գան «եկեք մեր հետևից», «դուրս եկեք փողոց» պարզունակ բնութագրումներից: Որքան էլ դրանք լինեն արդարացի, հիմնավոր և այլն, ակնհայտ է, որ դրանք չեն գործում, և այսօր չկա այն «մեսիան», որի հետևից մարդիկ կուրորեն դուրս գան փողոց:

Այդ իմաստով, քաղաքացիների «տառապանքը փորձ ունի»: Հետևաբար, մարդիկ պահանջում են հստակ ասել, բացատրել, թե ինչի համար պետք է դուրս գան փողոց, ինչ պետք է անեն փողոցում, ով ինչի համար է լինելու պատասխանատու և այլն: Երբ այս ամենը կա, ապա Սահմանադրության փոփոխությունն է օրակարգում, թե որևէ այլ հարց, մեծ հաշվով, արդեն կարևոր չէ, քանի որ Հայաստանն ունի այնքան խնդիրներ ու մարտահրավերներ, ինչպես ասում են՝ «բոլոր ճաշակների» համար, որ արդյունք կարող է լինել բոլոր դեպքերում: Իսկ եթե այդ ամենը չկա, ապա Սահմանադրության փոփոխության դեմ պայքարը կհռչակվի «ճակատագրական հարց», թե որևէ այլ խնդիր, միևնույն է, արդյունք չի լինելու, քանի որ քաղաքացիները ներկայումս չափում են հանրային գործընթացները բոլորովին նոր, խստապահանջ հայացքով ու չափանիշներով:

Ահա այդ իմաստով է, որ «հասարակության անելիք» չկա և չի կարող լինել թե՛ Սահմանադրության փոփոխության գործընթացում, թե՛ որևէ այլ գործընթացում: Անելիք ունեն հանրային-քաղաքական դերակատարման հավակնություն, խանդավառություն, պատասխանատվություն ստանձնող ուժերը և խմբերը: Նրանք պետք է աշխատեն հասարակության հետ, որպեսզի կարողանան ներկայացնել հանրային ինքնակազմակերպման նոր մեխանիզմներ, որոնք կենթադրեն արդեն որակապես այլ արդյունքներ, քան մինչև այժմ արձանագրված հազվադեպ և փոքրամասշտաբ հաջողությունները:

Անելիք ունեն էլիտաները կամ նրանք, ովքեր ունեն էլիտա լինելու հավակնություն: Վերջին հաշվով, գործընթացները առաջ մղողը զանգվածները չեն, այլ փոքրաթիվ խմբերը, որոնք պարզապես զանգվածների համար դառնում են համոզիչ, միևնույն ժամանակ՝ հաստատում փոխադարձ պատասխանատվության այնպիսի մեխանիզմ, որը հիմնված լինի ոչ թե կռապաշտության և կույր հավատի, այլ հստակ պատասխանատվության և ռացիոնալ հաշվարկի վրա: Ներկայումս Հայաստանում «էլիտաների» ճգնաժամ է թե՛ իշխանության մակարդակում, թե՛ ընդդիմության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում