Թուրքական Haber vizyonu կայքի փոխանցմամբ, Facebook սոցիալական կայքի վարչակազմը փակել է Türk Bayrağı (Թուրքական դրոշ) էջը: Այդ էջն ունի մոտ 5.5 միլիոն «հավանում» (like):
Առայժմ թուրքական էջի փակման այլ մանրամասների ու դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ մոտ 74 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում Facebook սոցիալական ցանցում գրանցված է 27 միլիոն մարդ: Այդ ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է 4-րդ տեղը` զիջելով միայն ԱՄՆ-ին` 155 միլիոն մարդ, Ինդոնեզիային` 35 միլիոն մարդ, և Մեծ Բրիտանիային` 30 միլիոն մարդ:
Ընդհանուր առմամբ, Facebook սոցիալական ցանցում գրանցված է 667 միլիոն մարդ: