ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները, որոնց հիման վրա միավորված գործով վիճարկվում էր «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց որոշման համար հիմքերը և հայտարարեց. «ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ 2013 թ. փետրվարի 25-ի որոշումը մնում է ուժի մեջ: Երկրորդ՝ Սահմանադրության 102 հ. 2-րդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Լուսանկարը PanARMENIAN Photo-ի










































