Վրաստանը խնդրահարույց հատվածներ ունի Հայաստանի հետ սահմանին: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին շրջանային մեդիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Այսօր Թբիլիսի է ժամանելու Հայաստանի արտգործնախարարի տեղակալը, և ես անձամբ ցանկանում եմ քննարկել մեր սահմանի որոշակի հատվածները, որոնց շուրջ հարցեր կան»,- ասել է Իվանիշվիլին:
Վարչապետի խոսքով՝ հայ-վրացական սահմանի սահմանագծման աշխատանքներն ակտիվորեն են ընթանում:
«Կարծում եմ՝ այս հարցը կլուծվի երկու երկրների շահերը հաշվի առնելով»,- ասել է նա:







































