Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կարլոս Տևեսը կարող է դատապարտվել 6 ամսվա ազատազրկման կամ կատարել հասարակական աշխատանքներ՝ առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցի վարման համար:
The Guardian-ը տեղեկացնում է, որ վերոգրյալ գործով դատավարությունը նշանակված է ապրիլի 3-ին:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարին Մանչեսթերի դատարանը Տևեսին կես տարով զրկել էր վարորդական իրավունքից և տուգանել 1540 ֆունտով:
Մարտի 8-ին արգենտինացին ձերբակալվեց՝ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար:









































